«Ցավոք, 1998 թվականից հետո մինչ օրս պատերազմի պատրաստվելուն ուղղված խնդիրները Հայաստանում լուծված չեն, չի լուծվել նաև պատերազմող երկրին բնորոշ տնտեսություն ունենալու խնդիրը»,-արձանագրում է Վահագն Խաչատրյանը։
Տնտեսագետը կարծում է, որ անցած տարիների ընթացքում առաջին հերթին պետք էր զարգացնել Հայաստանի հարավը, մասնավորապես Սյունիքի մարզը։
«Այնտեղ պետք է կառուցվեր խոշոր բժշկական կենտրոն, համապատասխան ենթակառուցվածքներ, որպեսզի ստիպված չլիեին պատերազմի ժամանակ վիրավորներին տեղափոխեին Երևան»,-նշում է Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ պատերազմի ավարտից հետո լրջագույն քննարկման առարկա են դառնալու տեղի ունեցած իրադարձությունները և բոլոր այն բացթողումները, որոնք արձանագրվել են պատերազմի ընթացքում՝ որքանո՞վ են դրանք օբյեկտիվ և որքանով են կապված ոչ արդյունավետ կառավարման հետ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին