08:46 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Տեսանյութեր

Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի «Սմերչը»․ տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
1397 0 0

Արցախա–ադրբեջանական շփման գոտում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը շարունակում է ոչնչացնել թշնամու թանկարժեք մարտական տեխնիկա։

Հայկական կողմը խոցել է թշնամու «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։Տեսանյութում երևում է, թե ինչպես է հուժկու հարվածով լռեցվում հակառակորդի խորքում տեղակայված կրակակետը։

Նշենք, որ երեկ և այսօր գիշեր հակառակորդը կրակի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես երեկ Ադրբեջանը «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության է ենթարկել Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետևանքով ավերվել է նաև մայրաքաղաքի ծննդատունը: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և վիրավորներ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)

Ըստ թեմայի

Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար
Հայկական կողմը ևս 2 ԱԹՍ է խոցել
թեգերը:
տեսանյութ, սմերչ, Ադրբեջան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ