00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեզ ասացին` ով վախենում է, թող հաբեր խմի». գերեվարված ահաբեկիչը մանրամասներ է պատմում

Բաժանորդագրվել
Ադրբեջանական հրամատարները վարձկաններին հրամայել են գրավել մոտակա հայկական գյուղն ու սպանել բոլորին։

ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է Արցախում գերեվարված Սիրիայի քաղաքացի Մուհռաբ Մուհամադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված: Ալ Շխերը 45 տարեկան է, ծնվել է Սիրիայի Համմա նահանգի Թոթհա գյուղում։ Ունի 4-ամյա կրթություն, ամուսնացած է, ունի երեք երեխա` 9, 12, 14 տարեկան։ Սիրիայում ժամկետային զինծառայություն է անցել, ունեցել է դատվածություն` անզգուշությամբ հրացանով կրտսեր եղբորը սպանելու համար, աշխատել է որպես բանվոր։

Հոգեմետ դեղերի ազդեցության տակ են. վարձկանների ներկայությունն ապացուցող տեսանյութ

«Հոկտեմբերին իմ հարևան Հուսեյնն ասաց, որ գնում է միանալու «Սուլեյման Շահ» խմբավորմանը, որը տղամարդկանց էր հավաքագրում` մարտական գործողությունների մասնակցելու համար, և վճարելու են ամսական 2000 դոլար։ Ես ասացի, որ նույնպես ուզում եմ միանալ այդ խմբավորմանը։ Միասին գնացինք գրանցվելու։ Խմբավորումը ղեկավարող գնդապետ Մահմուդը ընտրում էր պիտանի տղամարդկանց։ 250 հոգու ընտրեցին», – պատմում է Ալ Շխերը։

Արցախում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը - Sputnik Արմենիա
Եկել են անհավատների գլուխը կտրեն. գերեվարված վարձկանն ասում է` ինչ պայմաններով են կռվում

Նրա խոսքով` ընտրված 250 հոգուն մարդատար և բեռնատար մեքենաներով տեղափոխել են Սիրիայի և Թուրքիայի սահման, որտեղ սահմանապահները ոչ մի հարց չեն տվել և թույլ են տվել նրանց մտնել Թուրքիա։ Ապա ահաբեկիչները հասել են թուրքական Քիլիս քաղաք, որտեղ նրանց դիմավորել են թուրք զինվորականներ։ Այդտեղ նրանց զենք են տրամադրել և ասել են, որ աշխատավարձը հենց թուրք հրամանատարներից են ստանալու` ամսվա վերջում։

«Հոկտեմբերի 18-ին մենք ինքնաթիռով թռանք Ադրբեջան, որտեղ մեզ տրվեցին ադրբեջանական համազգեստներ։ Ադրբեջանական զորքում թուրքական համազգեստով զինվորականներ կան` և շարքայիններ, և հրամանատարներ։ Ես սիրիացի կամ արաբ մոտ 430 հոգի եմ տեսել, նրանց մի մասը Իդլիբ քաղաքից էր», – պատմում է ահաբեկիչը։

Հոկտեմբերի 19-ին երկու ադրբեջանցի հրամատարի ուղեկցությամբ 200 հոգանոց սիրիացիները խումբը սպիտակ պիկապ մեքենաներով շարժվել է Արցախի ուղղությամբ։

Վարձկաններին հակամարտության գոտի տեղափոխելու ապացույցներն անհերքելի են. ՀՀ արտգործնախարար

«Մեզ ասացին, որ հայկական գյուղի ուղղությամբ ենք գնում, որը պետք է գրավենք։ Ավելացրին, որ պետք է բոլորին սպանել` զինվորական լինեն, թե քաղաքացիական։ Հրամանատարներից մեկն ասաց` ով վախենում է կամ սրտից թույլ է, թող հաբեր խմի։ Ովքեր խմում էին այդ հաբերը, ոչ մի վախ չէին զգում։ Մենք ձորով իջանք դեպի հայկական գյուղը։ Արդեն ճանապարհին մենակ էինք` ադրբեջանցիները մեզ հետ չէին եկել։ Ձորում մեր ուղղությամբ սկսեցին կրակել. հայերն էին։ Մոտ 70 հոգի սպանվեց կամ վիրավորվեց։ Ես էլ վիրավորվեցի ձեռքից և ոտքից։ Ինձ ոչ մեկը չօգնեց, ով կենդանի էր մնացել, թողեց և փախավ», – պատմում է Ալ Շխերը։

Ահաբեկչի խոսքով` ինքն այդպես էլ չի ստացել իր աշխատավարձը։ Վերջում նա կոչ արեց բոլոր սիրիացիներին` չմասնակցել օտար երկրների պատերազմներին և արդար աշխատանքով վաստակել իրենց գումարը։

Поддерживаемые Турцией боевики террористической группировки Хамза в деревне Улашли на северо-востоке провинции Алеппо (7 марта 2019). Сирия - Sputnik Արմենիա
Վարձկանների նոր խումբ է հասել Ադրբեջան. Թուրքիան դժվարությամբ է հավաքագրում նրանց

«Իմ երեք անչափահաս երեխաները ու կինս մենակ են մնացել, հիմա երբ ես չկամ, չգիտեմ` ով է նրանց ապահովելու։ Ես անարդար ճանապարհով էի ուզում գումար աշխատել և ծուղակն ընկա։ Չեմ ուզում` մարդիկ իմ սխալը կրկնեն։ Թող լքեն օտար երկրները, քանի ուշ չէ», – ասում է Ալ Շխերը։

Ալ Շխերը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով, մասնավորապես` 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչությունը), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանությունը)։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

 

Լրահոս
0