Ռուսաստանից Հայաստան մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկվել։
Atlantis Armenian Airlines ընկերության Իլ-76 ինքնաթիռը Երևան է տեղափոխել շտապօգնության մեքենա, դեղորայք, տաք հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ` հայ բժիշկների և Արցախի բնակիչների համար։
Օգնությունը հավաքել է Ռուսաստանի հայ համայնքը։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարդասիրական օգնության բեռնաթափման բացառիկ կադրերը։
Հիշեցնենք, որ սա Ռուսաստանի հայերի ուղարկած առաջին խմբաքանակը չէ։ Հոկտեմբերի վերջին բժշկական և այլ պարագաներով բեռնված ևս մեկ ինքնաթիռ էր ժամանել Երևան։