22:25 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Տեսանյութեր

Փաշինյանի ծառայողական առանձնատնից օծանելիք հափշտակածներին ձերբակալել են. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (642)
436 0 0

ՀՀ վարչապետին տրամադրված առանձնատնից գողացված իրերը հայտնաբերվել են։ Տղամարդիկ խոստովանել են իրենց կատարած հանցանքները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծառայողական առանձնատնից բացահայտ հափշտակություն արած անձինք ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Ըստ ԱԱԾ–ի` օպերատիվ-հետախուզական շարունակական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 10-ի հայտնի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգությունների մասնակիցներն ապօրինի մուտք են գործել ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական առանձնատուն, որտեղից ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք և այլ իրեր, ինչպես նաև կարևոր փաստաթղթեր հանդիսացող՝ վարորդական իրավունքի վկայական և զինվորական գրքույկ:

Դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են զանգվածային անկարգություններին մասնակցած երեք անձինք, որոնք ՀՀ վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատնից կատարել են վերոնշյալ բացահայտ հափշտակությունները»,– նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Տվյալ անձինք 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազգային անվտանգության մարմինների կողմից բերման են ենթարկվել, որոնցից երկուսի անձնական խուզարկությամբ նշված իրերը հայտնաբերվել են, իսկ մեկի կողմից հափշտակված իրերը մինչ այդ հայտնաբերվել էին նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում:

Ինչպես են կառավարական առանձնատնից գողացել Փաշինյանի անձնական իրերը. տեսանյութ

Հիշյալ երեք անձինք ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են և խոստովանել իրենց կատարած հանցանքները:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (642)

Ըստ թեմայի

Դավաճանների բացահայտում, «ֆեյքային» սկանդալներ և նոր ԱԱԾ տնօրեն. ի՞նչ է հայտնի նրա մասին
ԱԱԾ–ն մտափոխվել է. Սերժ Սարգսյանին ավելի ուշ կկանչեն
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ձերբակալվել է
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, գողություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ