21:30 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Տեսանյութեր

«Դրանք բացարձակ ապօրինի որոշումներ էին». բողոքի ակցիայի մասնակիցներն ԱԱԾ–ից քայլեցին Օպերա

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (590)
40 0 0
© Sputnik

Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ միջազգային բոլոր իրավապաշտպան կառույցները տեղեկացված են, թե ինչ քաղաքական հետապնդումներ են իրականացվում ժողովրդական արժեքներ դավանող Հայաստանում։

«Նիկոլ, բռնապետ», «Նիկոլ, դավաճան» վանկարկելով բողոքի ակցիայի մասնակիցները ԱԱԾ-ի շենքի մոտից քայլում են դեպի Ազատության հրապարակ։

Նշենք, որ 17 կուսակցություններ այսօր բողոքի ակցիա ու երթ են կազմակերպել Երևանում։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու 3 երկրների ղեկավարների ստորագրած հայտարարության չեղարկումը։

«Գագիկ Ծառուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Արա Սահակյանը բոլորը քաղաքական բանտարկյալներ են։ Որևէ իրավական հիմք չկար ձերբակալելու և կալանավորելու նրանց։ Դրանք բացարձակ ապօրինի որոշումներ էին»,–լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ միջազգային բոլոր իրավապաշտպան կառույցները տեղեկացված են, թե ինչ քաղաքական հետապնդումներ են իրականացվում ժողովրդական արժեքներ դավանող Հայաստանում։

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (590)

Ըստ թեմայի

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ
«Այսօր արդեն Շուշիում նամազ է հնչել». Մատենադարանի մոտից մեկնարկել է բողոքի երթը
Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելն արդար չէ. ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ–ի հայտարարությունը
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, «Ղարաբաղ Տելեկոմ», Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան, երթ, Բողոքի ակցիա, Նաիրա Զոհրաբյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ