23:34 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Տեսանյութեր

«Ձերբակալվածների մի մասն իմ ընկերներն են»․ Վալերի Օսիպյանն Ազատության հրապարակում է

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (629)
334 0 0
© Sputnik

ՀՀ նախկին ոստիկանապետը պատմեց, թե ինչու ինքն էլ չի գնացել պատերազմի դաշտ։ Օսիպյանը բացատրեց, թե ինչու է եկել Ազատության հրապարակ։

Հայաստանի նախկին ոստիկանապետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Վալերի Օսիպյանն այս պահին Ազատության հրապարակում է՝ ընդդիմադիրների հանրահավաքին։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ինքը մտահոգված է երկրի վիճակով և հանրահավաքին է եկել բախումներ թույլ չտալու նպատակով։

«Ես երկար տարիներ եղել եմ համակարգի առաջնագծում և եկել եմ այստեղ, որ քաղաքացիների ու ոստիկանների միջև բախումներ չլինեն։ Ես միշտ ժողովրդի կողքին եմ եղել և հիմա էլ եմ ժողովրդի կողքին», - ասաց Օսիպյանը։

Նա այդպես էլ կոնկրետ չպատասխանեց լրագրողների հարցերին՝ միանում է ընդդիմադիր գործիչների՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, թե ոչ։

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ոստիկանության սպա եմ։ Երկրին այս վիճակին են բերել «նախկին-ներկա» բաժանումները։ Այնինչ դա սխալ է, նախկինների մեջ կան արժանի մարդիկ և կան սրիկաներ, ներկաների մեջ նույնպես կան մարդիկ, որ բանի պիտանի չեն», - ասաց նա։

Օսիպյանը նաև նշեց, որ ձերբակալվածների մեջ ընկերներ ունի։

«Ձերբակալվածների մի մասը իմ ընկերներն են։ Ես Արթուր Վանեցյանին չեմ ճանաչել նրա՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու ժամանակ, ես նրան գիտեմ քսանհինգ տարի», - ասաց նա։

Օսիպյանը պատմեց լրագրողներին, որ ցանկանում էր պատերազմի դաշտ մեկնել, սակայն վարակվել էր կորոնավիրուսով և ստացիոնար բուժում ստանում հիվանդանոցում։

Նշենք, որ 17 կուսակցություններ այսօր բողոքի ակցիա ու երթ են կազմակերպել Երևանում։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու 3 երկրների ղեկավարների ստորագրած հայտարարության չեղարկումը։ Հանրահավաքը շարունակվեց Ազատության հրապարակում:

 

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (629)

Ըստ թեմայի

Պուտինի ու Ալիևի հետ ստորագրած հայտարարությունը ԼՂ հարցի բովանդակային լուծում չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մեղրին Ադրբեջանին հանձնելու լուրերին
Ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը. նա խոսեց ապագայի մասին
Կայացել է Փաշինյանի ու «Իմ քայլի» հանդիպումը. Լենա Նազարյանը մանրամասներ է ներկայացնում
թեգերը:
Ազատության հրապարակ, Վալերի Օսիպյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ