18:31 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Տեսանյութեր

«Երանի տղերքին, որ զոհվեցին ու սա չտեսան». արցունքներ, աղոթք ու մկրտություն Դադիվանքում

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (624)
86110
© Sputnik

Նախնական պայմանավորվածության համաձայն` Քարվաճառը, որտեղ և տեղակայված է Դադիվանք միջնադարյան համալիրը, պետք է Ադրբեջանին անցնի նոյեմբերի 15–ին։

Միջնադարյան տաճարում` Դադիվանքում, այսօր դեռ հայկական ժամերգություն ու մկրտություն էր տեղի ունենում։

Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը հնագույն պատերի ներսում աղոթք էր հնչեցնում, «Տեր ողորմյան» երգում, օրհնում հավաքվածներին, մկրտում ոմանց։

Դադիվանքում հավաքված հայությունն արցունքն աչքերին աղոթքն ուղղել էր առ Աստված` հույսով, որ մեր պատմամշակութային և կրոնական տաճարը կմնա հայության ձեռքին։

Լալիս էր անգամ թշնամուն օրեր շարունակ մահ պարգևած հայ զինվորականը։

«Երանի էն տղերքին, որ զոհվեցին ու սա չտեսան»,–արցունքն աչքերին մրմնջում ու իր մոմն էր վառում նա։

Նոյեմբերի 11–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Դադիվանքի կմնա հայերի տիրապետության տակ։ Բայց մինչ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ մասին կհայտներ վանահորը, մարդիկ ողջ օրվա ընթացքում գալիս էին իրենց սիրելի սրբավայր` հրաժեշտ տալու։ Հայության հոսքը տաճար չի դադարել նաև այսօր, նրանք շարունակ մոմեր էին վառում ու աղոթք հնչեցնում առ Աստված` հրաշքի սպասումով։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (624)

Ըստ թեմայի

Ինչ տեսք ունի Քարվաճառն Ադրբեջանին հանձնելուց 3 օր առաջ. լուսանկարներ
«Այսօր արդեն Շուշիում նամազ է հնչել». Մատենադարանի մոտից մեկնարկել է բողոքի երթը
«Մենք չենք նահանջել, մեր փոխարեն որոշել են». ըմբիշ Միհրան Հարությունյանը` պատերազմի մասին
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, զինծառայող, մկրտություն, Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան (Դադիվանքի վանահայր), Դադիվանք

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ