23:53 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Տեսանյութեր

Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին արդեն անցակետ է տեղադրվել. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
383 0 0

Sputnik Արմենիայի թղթակիցն Արցախից հայտնում է, որ ռուս խաղաղապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհը:

Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին ծածանվում է ռուսական դրոշը։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղեկացնում է, որ Ստեփանակերտից Երևան տանող ճանապարհներից մեկի ազատ տեղաշարժը սահմանափակվել է, բայց մեքենաները կարող են անցնել Շուշիի կողքով։

Հիշեցնենք` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը`Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:

Ըստ թեմայի

Ռուս խաղաղապահները մտել են Ստեփանակերտ. Կոնաշենկով
Ռուս խաղաղապահների երկրորդ գումարտակը մեկնել է Գորիս
Ռուս խաղաղապահների զորախմբի տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում. տեսանյութ
թեգերը:
Շուշի, Ստեփանակերտ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ