00:36 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Տեսանյութեր

Երևանն ու Ստեփանակերտը կապող կամուրջը ադրբեջանական հարվածներից հետո. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
288 0 0

Ենթադրվում է, որ կամուրջը ռմբակոծվել է նոյեմբերի 4-ին. այդ օրն ադրբեջանական ԶՈւ-ն երկու անգամ փորձել էր ճեղքել Բերձոր (Լաչին) քաղաքը։

Sputnik Արմենիայի թղթակիցները նկարահանել են Լաչինի ճանապարհին գտնվող կամուրջը, որը հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի հարվածների թիրախում։ Այս կամուրջը կապում է Հայաստանի և Արցախի մայրաքաղաքները։

Ենթադրվում է, որ կամուրջը ռմբակոծվել է նոյեմբերի 4-ին, այդ օրը ադրբեջանական ԶՈւ-ն երկու անգամ փորձել էր ճեղքել Բերձոր (Լաչին) քաղաքը և զրահատեխնիկա էր կիրառել։

Նշենք, որ այսօր այդ ճանապարհով են անցել նաև ռուսական «Գրադ» համազարկային հրթիռային կայանները։

Հիշեցնենք` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը`Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:

Արցախ մեկնող ռուսական ռազմական տեխնիկայի շարասյանն ուղեկցում է ավիացիան. տեսանյութ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Տխուր տեսարան. Քարվաճառի բնակիչները փորձում են տեղափոխել` ինչ կարող են
Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինելու. Զախարովա
ՌԴ–ից Հայաստան է մեկնել ընդհանուր առմամբ 42 ինքնաթիռ. ՌԴ ՊՆ
թեգերը:
տեսանյութ, կամուրջ, Լաչինի միջանցք, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ