18:56 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Տեսանյութեր

«Չեմ ուզում 2-րդ անգամ բռնագաղթեմ». Բերձորի բնակիչը պատմում է ռուս խաղաղապահների մասին

Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (62)
494 0 0

Արցախի Բերձորում ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Բերձոր, զրուցել տեղացիների հետ:

Բերձորի բնակիչներից մեկը` մոտ 60 տարեկան մի տղամարդ, ասում է, որ սկզբնական շրջանի համար ռուս խաղաղապահների հետ շփումները լավ են։

«Ես կենտրոնում եմ ապրում, իրենց եկած առաջին օրվանից գնացել- եկել են, նստել բակում զրուցել ենք։ Սնունդ եմ առաջարկել, ասել են` ամեն ինչ ունենք։ Երեկ գիշեր եկան մի հատ մատրաս ուզեցին, տվեցի, էսօր իրիկուն էլ մի կաստուլյա էր պետք, տվեցի, շնորհակալություն հայտնեցին, գնացին»,–պատմում է տղամարդը։

Նա ասում է, որ կուզեր ռուս խաղաղապահները մնային, որովհետև մտադիր չէ բռնագաղթվել։ 90–ականներին մի անգամ բռնագաղթել է Բերդաձորից Բերձոր, 2–րդ անգամ այդ ճանապարհը չի անցնի։ «Չեմ ուզում 2-րդ անգամ բռնագաղթեմ ու չեմ էլ գնալու։ Եթե ռուսները չմնան էլ, մենք պիտի մնաք, հո չենք գնալու»,–վստահեցնում է նա։

Ասում է` ռոսների հետ լեզու գտնում են, լավ կլինի, որ նրանք մնան։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (62)

Ըստ թեմայի

Արցախի նախագահն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարին
Ինչպես են ռուս խաղաղապահները դիտակետեր տեղակայում Արցախում. տեսանյութ
Ավելի քան 1100 խաղաղապահ արդեն տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում. Շոյգու
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Արցախյան պատերազմ, Արցախ, խաղաղապահ, Բերձոր

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ