18:05 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Տեսանյութեր

Ինչ է տվել խաղաղապահների գալն Արցախին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
447 0 0

Կադրերում երևում է, թե ինչպես է կովերի նախիրը հանգիստ քայլում այն ճանապարհով, որի ուղղությամբ 40 օրվա ընթացքում առաջին անգամ չեն կրակում։

Արցախում, կարծես թե, խաղաղ կյանքը վերադառնում է։ Sputnik Արմենիայի թղթակիցները հետաքրքիր տեսարան են արձանագրել Բերձորի (Լաչինի) միջանցքի հատվածում։

Խաղաղապահների տեղակայումից հետո արցախցիների կյանքն աստիճանաբար բնականոն ընթացք է ստանում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են տանկերից անմիջապես հետո կովերը գնում:

Կովերի նախիրը հանգիստ քայլում է այն ճանապարհով, որի ուղղությամբ 40 օրերի ընթացքում առաջին անգամ չեն կրակում։ Նրանց ձիով հետևում է հովիվը։ Նա լուռ իր աշխատանքն է անում։ Կադրերում երևում է նաև հավատարիմ շունը. նա էլ ձիու հետևից է քայլում։

Արցախի վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Երևանն ու Ստեփանակերտը կապող Լաչինի միջանցքում կտեղակայվեն ռուս խաղաղապահների ջոկատներ: Լաչինի շրջանը Ադրբեջանին կհանձնվի 2020 թվականի դեկտեմբերի 1-ին։

DFRLab․ արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ Ադրբեջանը ֆոսֆորային զենք է կիրառել

Ըստ թեմայի

Ռուս խաղաղապահների զորախմբի տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում. տեսանյութ
Արցախում տարեկան առնվազն երկու անգամ ռուս խաղաղապահների հերթափոխ կիրականացվի
Ռուս խաղաղապահների հերթական շարասյունը մեկնել է Արցախ. տեսանյութ
թեգերը:
տեսանյութ, կով, Արցախ, խաղաղապահ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ