05:04 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD510.00
  • GBP683.40
  • EUR617.61
  • RUB6.79
Տեսանյութեր

Բերձորի խանութում սուրճն անվճար են տալիս կանխիկ փող չունեցող ռուս խաղաղապահին․ տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (62)
462 0 0
© Sputnik

Խաղաղապահն ուզում էր բանկային քարտով վճարել Բերձորի խանութներից մեկում, բայց ուրիշ բան ստացվեց․․․

Sputnik Արմենիայի թղթակիցները հետաքրքիր դրվագ են նկարահանել Ղարաբաղի Բերձոր (Լաչին) քաղաքի խանութներից մեկում։

Ռուս խաղաղապահը խանութ էր մտել՝ սուրճ գնելու։ Տարեց կինը դարակից երկու տուփ սուրճ հանեց, խաղաղապահը փորձեց բանկային քարտով վճարել` չիմանալով, որ խանութում միայն կանխիկ գումար են ընդունում։

— Երկուսը հերի՞ք է, - հարցրեց կինը։

—Բայց ինձ մոտ քարտ է,- պատասխանեց զինվորը։

—Ոչինչ․ փող չեմ ուզում։

—Այդպես չեմ վերցնի։

—Չէ, չէ, վերցրեք, վայ։ Վերցրեք, հիմա տոպրակի մեջ կդնեմ, - ասաց վաճառողուհին ու խաղաղապահին մեկնեց երկու տուփ սուրճով տոպրակը։

Խաղաղապահը շնորհակալություն հայտնեց վաճառողուհուն, վերցրեց սուրճն ու դուրս եկավ խանութից։ Վաճառողուհին էլ դիմեց Sputnik Արմենիայի թղթակիցներին։

«Հերիք եղավ, գցիք ինտերնետ, որ խանութս ավերեցին։ Տեսան սիրուն խանութ ա՝ կրակեցին», - դառը ժպիտով կատակեց կինը։

Բերձորը, ինչպես և ամբողջ Լաչինի շրջանը, 2020 թվականի դեկտեմբերի 1-ին փոխանցվելու է Ադրբեջանին։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (62)

Ըստ թեմայի

Ինչ է տվել խաղաղապահների գալն Արցախին. տեսանյութ
Ռուսաստանի օդուժի ուղղաթիռներն ուղեկցում են ԼՂ ուղևորվող ռուս խաղաղապահների շարասյանը
«Եթե գալու էիք, խի՞ շուտ չեկաք». ինչպես են Հայաստանում դիմավորել ռուս խաղաղապահներին
թեգերը:
խաղաղապահ, Կին, խանութ, Բերձոր

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ