18:16 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Տեսանյութեր

Քարվաճառցիները դառնությամբ կտրում են իրենց տնկած ծառերը, միայն թե չմնա թշնամուն. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (624)
65610
© Sputnik

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն արձանագրել է Քարվաճառի ճանախարհի չդադարող երթևեկությունն ու օդում կախված ծանր սպասումը։

Քարվաճառում մարդիկ ոչ միայն այրում են իրենց տներն ու ունեցվածքը, որ այն չմնա թշնամուն, այլև հատում են ծառերը և իրենց հետ տանում Հայաստան։ Նրանք մի գիշերում կորցրել են ամեն ինչ։ Ամբողջ կյանքում Քարվաճառում ապրած մարդիկ դառնությամբ կտրում են իրենց տնկած ծառերը, միայն թե չմնա ադրբեջանական կողմին։

Sputnik Արմենիայի թղթակիցները նկարահանել են Քարվաճառի ճանապարհը, որով մեծ քանակությամբ փայտով բեռնատարներ են անցնում։

Արցախից Հայաստան եկող ճանապարհին ճնշող ու ծանր տխրություն է քարացել։ Երթևեկությունն աշխույժ է, բայց այդ ակտիվությունն ուրախություն չի խոստանում։

Ստորագրված հայտարարությունից հետո Քարվաճառի բնակիչները  բեռնատարներով ու միկրոավտոբուսներով փորձում են դուրս բերել` ինչ հնարավոր է, իսկ այն, ինչը հնարավոր չէ բերել, ոչնչացնում են`սեփական ձեռքերով այրում են իրենց տներն ու ունեցվածքը, որպեսզի նրանք չհասնեն ադրբեջանցիներին։

Համաձայն եռակողմ հայտարարության` Քարվաճառն Ադրբեջանին պետք է հանձնվեր նոյեմբերի 15–ին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (624)

Ըստ թեմայի

Աշոտ Մինասյանի որդին հարյուրավոր ցուցարարների հետ դատարանի բակում է. տեսանյութ
Անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնման աշխատանքները վերսկսվել են
Վահրամ Պողոսյանը հերքում է Արամ Գաբրելյանովի պատմածն Աննա Հակոբյանի և Սեմյոն Պեգովի մասին
թեգերը:
ծառահատում, ծառ, Եռակողմ հայտարարություն, Արցախյան պատերազմ, Արցախ, Հայաստան, Քարվաճառ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ