18:20 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Տեսանյութեր

Արցախի բնակիչները Երևանից վերադառնում են Ստեփանակերտ. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (624)
54610

Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, որ Արցախ վերադարձողների մուտքը Ստեփանակերտ նշանավորվում է նրանց տեղափոխող ավտոբուսների ձայնային ազդանշաններով։

Հայաստանում ժամանակավոր ապաստանած ստեփանակերտցիները վերադառնում են իրենց հարազատ քաղաք։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը հայտնում է, որ Ստեփանակերտ նրանց մուտքը նշանավորվել է ավտոբուսների ձայնային ազդանշաններով։

Արցախցիների անվտանգ վերադարձն ապահովվել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Մեր զրուցակիցներից մեկը պատմել է, որ հարազատ քաղաքից հեռացել է ուղիղ 1 ամիս 10 օր առաջ։ Նույնիսկ չգիտի, թե ինչ վիճակում է իրենց տունը։ «Հիմա կգնանք, կտեսնենք» ,–ասում է նա։

Ասկերանի Կարմիր գյուղի բնակիչ մի երիտասարդ էլ պատմեց, որ եկել է Ստեփանակերտ`  Հայաստանից վերադարձող կնոջն ու 3–ամյա դստերը դիմավորելու։

«Տունը նորմալ է, հոսանք չունենք, բայց ջուր կա»,– ասաց նա` հույս հայտնելով, որ ամեն բան շուտով կկարգավորվի։

Զրույցի ընթացքում երիտասարդը կարոտով գրկել էր փոքրիկին, որին մեկ ամիս չէր տեսել։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (624)

Ըստ թեմայի

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պղծման վերաբերյալ
Արցախ է ժամանել ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի տեղակալը
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման քարտեզը
թեգերը:
Հայաստան, Երևան, Արցախ, Ստեփանակերտ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ