12:23 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Տեսանյութեր

Հետպատերազմյան Ստեփանակերտի շուկան դատարկ է. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (565)
199 0 0

Սերժիկն այսօր առաջին անգամ վերադարձել է աշխատավայր՝ Ստեփանակերտի կիսադատարկ շուկա, որտեղ նրանից բացի միայն մսագործն ու երկու զինվորականներ են։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Ստեփանակերտի շուկայում, որտեղ զրուցել է Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի բնակիչ Սերժիկի հետ, որը որդու՝ Վոլոդյայի (Զարդարաշենի համայնքի ղեկավար) և 13 զինվորների հետ միասին դիրքերում է եղել, երբ իրենց վրա հարձակվել է ադրբեջանական բանակի մոտ 300 զինվոր։

Տղամարդը պատմում է, որ ստիպված են եղել նահանջել, մինչև Ստեփանակերտից օգնության են հասել տղերքը։

«Իմ տղան եկել է տուն, որ տղերքին դիրքեր ուտելիք տանի։ Հետդարձի ճանապարհին տղաս 5 ադրբեջանցիների է հանդիպել ու բոլորին ոչնչացրել։ Բայց գյուղը շատ դժվար էր պահել, միայն այդ օրը մոտ 500-600 ադրբեջանցիներ էին լցվել գյուղ»,–պատմում է տղամարդը։

Նրա խոսքով` որդին 4 օր շրջափակման մեջ է մնացել, ոչինչ չի կերել, չի խմել։

Վաղվանից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին գործելու է և անվտանգ է լինելու

Չնայած ստեղծված իրավիճակին, Սերժիկն այսօր առաջին անգամ վերադարձել է իր աշխատավայր՝ Ստեփանակերտի կիսադատարկ շուկա, որտեղ նրանից բացի միայն մսագործն ու երկու զինվորականներ են, որոնք Քարինտակ գյուղից բերված լոբի էին մաքրում։ Ասում են՝ ողջ Արցախում այն ամենահամեղն է։ Քարինտակը, ինչպես նաև Զարդարաշենը, մենք կորցրել ենք։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (565)

Ըստ թեմայի

Արցախի բնակիչները Երևանից վերադառնում են Ստեփանակերտ. տեսանյութ
Խավարից դուրս եկող քաղաքը, կամ Ստեփանակերտում խնդիրները շատ են, բայց մեկն ամենակարևորն է
Երևանից Ստեփանակերտ ուղևորափոխադրումները կիրականացվեն «Կիլիկիայից»
թեգերը:
Ստեփանակերտ, Արցախյան պատերազմ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ