21:07 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Տեսանյութեր

ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահները, Ծառուկյանի փեսաները... ովքեր են մտել վարչապետի ընդունարան

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)
336 0 0

Ըստ վարչապետի խոսնակի հրապարակած տեսանյութի` կառավարություն են մտել, կոտրել ապակիները, գույքը փչացրել, ինչ–ինչ իրեր վերցրել իրենց հետ։

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ովքեր են մտել վարչապետի ընդունարան և պահարանի ապակիները կոտրել, ինչ–ինչ բաներ գողացել։

Մանրամասները հայտնի են դարձել ընդունարանում տեղադրված տեսախցիկի արձանագրած կադրերի միջոցով։ Մասնավորապես, ըստ Գրիգորյանի, պահարանը կոտրողների թվում են ՀՊՏՀ ուսխորհրդի նախկին 4 նախագահները` Սերգեյ Խառատյանը, Սևակ Խաչատրյանը, Նարեկ Մանթաշյանը, Հովհաննես Հարությունյանը, Գագիկ Ծառուկյանի երկու փեսաները` Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը և ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանը, ԲՀԿ երիտասարդական թևի ղեկավար Աշոտ Անդրեասյանը։

Մանե Գևորգյանը հայտնել է, որ տեսանյութի «հերոսներից» մի մասին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, նրանց շրջանում կան ձերբակալվածներ եւ կալանավորվածներ։

Ի՞նչ կարելի էր անել, և ի՞նչ չի արվել. Մոսկվայում սպասում են Փաշինյանի պատասխանին

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր` նոյեմբերի 10-ի հայտնի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգությունների մասնակիցներն ապօրինի մուտք են գործել ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական առանձնատուն, որտեղից ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք և այլ իրեր, ինչպես նաև կարևոր փաստաթղթեր հանդիսացող՝ վարորդական իրավունքի վկայական և զինվորական գրքույկ: Ձերբակալվել էր 3 անձ։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)

Ըստ թեմայի

Բողոքի ակցիայի մասնակիցները ծեծել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Երևանի կենտրոնում իրավիճակը թեժանում է. ցուցարարները ծեծել են ոստիկանների
«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ
թեգերը:
տեսանյութ, փեսա, Գագիկ Ծառուկյան, Վարչապետ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ