20:45 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Տեսանյութեր

«Մեզ լավ են ընդունել, բայց մենք մեր տունն ենք կարոտել». պատմում են Արցախ վերադարձած կանայք

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)
142 0 0

Ստեփանակերտի բնակիչները չեն կարողանում հուզմունքը զսպել ու նշում են, որ իրենց հողն ու ջուրն էին կարոտել։

Sputnik Արմենիայի` Արցախում գտնվող թղթակիցները նկարահանել են Ստեփանակերտ վերադարձող արցախցիներին։ Կանանցից մեկը պատմում է, որ չէր կարող չվերադառնալ։

«Մոտ մեկուկես ամիս է, ինչ Հայաստանում էի, ինչպե՞ս կարող էի հետ չգալ»,–ասում է նա։

Ստեփանակերտի մեկ այլ բնակիչն էլ չի կարողանում հուզմունքը զսպել ու նշում է, որ կարոտել էր իր հողն ու ջուրը։

«Սեպտեմբերի 5–ից Էջմիածնի հյուրանոցներից մեկում էինք։Մեզ շատ լավ են ընդունել, հյուրասիրել են, պահել, բայց մենք մեր տունը, մեր երկրին ենք կարոտել»,–ասում է կինը։

Արցախցիները շարունակում են վերադառնալ Ստեփանակերտ` այն կրկին շենացնելու, կյանքով լցնելու, ապրեցնելու ցանկությամբ։ Նոյեմբեր 16-ի տվյալներով` մոտ 1200 մարդ է վերադարձել Արցախի մայրաքաղաք։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)

Ըստ թեմայի

Եվս մի քանի հարյուր արցախցի վերադարձել են Ստեփանակերտ
Ստեփանակերտն աստիճանաբար բնականոն կյանքին է վերադառնում
Ստեփանակերտ. պարաններից կախված լվացքը քաղաք վերադարձող կյանքի ակնառու ապացույցն է
Բերձորով անցնող Երևան-Ստեփանակերտ ճանապարհը վերագործարկվեց
թեգերը:
Ստեփանակերտ, տեսանյութ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ