21:00 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Տեսանյութեր

«Ամեն ինչն եմ կարոտելու, շատ մեծ ցավ է». Նոր Մարաղայի բնակիչը լքում է տունը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)
530 0 0

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Մարտակերտի Նոր Մարաղա գյուղում և նկարահանել գյուղը լքել պատրաստող բնակչին։

Հուզմունքով հավաքելով տնից` ինչ կարող է, մարաղեցի կինը` Լուբա Ավագյանը, ասում է, որ վարչակազմի ղեկավարը 2 ժամ առաջ զանգել է իրենց գյուղապետին և ասել` ով ինչ կարողանում է, թող գյուղից հանի։

«Վարդենիսից գալուց ճանապարհից այս մեքենան վարձել եմ, որ կարողանամ` ինչ հնարավոր է հետս տանեմ»,–պատմում է նա` ցուցադրելով հավաքած անկողինն ու կահ–կարասին։

25 տարի Նոր Մարաղայում ապրած Լյուբան այսօր ստիպված է լքել հայրենի տունն ու հողը, տան դիմացի հողամասը, որ լի է տարբեր մրգատու ծառերով, ընտանի կենդանիներին։

«Ամեն ինչն եմ կարոտելու, էս ազատությանը, մեր բակին, մեր բաղ ու բախչին։ Մեր Մարաղան թողինք եկանք ստեղ, հիմա էլ էս Մարաղան ենք թողնում։ Շատ մեծ ցավ է»,–ասում է կինը` ի պատասխան` ինչն ենք ամենից շատը կարոտելու հարցին։

Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում իրենց ցավը, ասում է` ես հրաժարական չեմ տալիս ու չեմ էլ տալու։

Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների:

Ղարաբաղ չմնաց․ Նոր Մարաղա գյուղի բնակիչը չգիտի՝ երեք երեխաներին որտեղ ու ինչպես է պահելու

Մասնավորապես` Ադրբեջանին են անցնում Մարտակերտի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը։ Եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։Այս գյուղերի տարածքը նախկինում` մինչ 1994թ.–ը, գտնվել է Աղդամի շրջանում։ Առաջին պատերազմի ավարտից հետո դրանք ընդգրկվել են Մարտակերտի շրջանի մեջ։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)

Ըստ թեմայի

Սա խանութս էր, վառում եմ. Մարտակերտի շրջանի բնակիչներն իրերը դուրս բերելու ժամանակ չունեն
Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ
Տեղահանված գյուղացիներին առայժմ տեղավորում են Մարտակերտի մանկապարտեզում և դպրոցում
թեգերը:
Գյուղ, բնակիչ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Մարտակերտ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ