21:10 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Տեսանյութեր

Ռուս խաղաղապահներին տեղափոխող ևս 18 ինքնաթիռ է ժամանել Հայաստան. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
161 0 0

Հայաստան տեղափոխված նյութական միջոցները, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան արդեն իջեցվել են ինքնաթիռներից։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի «Ռուսլան» Ան-124 ինքնաթիռը և Իլ-76-ի հերթական 18 ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուս զինծառայողներն արդեն բեռնաթափել են ինքնաթիռները` իջեցնելով նյութական միջոցները, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։

ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության համաձայն՝ մեկ օրվա ընթացքում Հայաստան է բերվել 33 միավոր տեխնիկա՝ «Տիգր», «Ռիս» զրահամեքենաներ, բեռնատար մեքենաներ, նորոգման-տարհանման մեքենաներ, տեխնիկա և նյութատեխնիկական ապահովման գույք:

Նոյեմբերի 10-ից ի վեր իրականացվել է 226 թռիչք։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

Ըստ թեմայի

Եվս 1235 փախստական Հայաստանից վերադարձել են Ղարաբաղ. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետը Լաչինի միջանցքում. լուսանկարներ
Ռուս խաղաղապահները ստուգում են Լաչինի միջանցքով անցնող ավտոմեքենաները
թեգերը:
խաղաղապահ, տեսանյութ, ինքնաթիռ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ