03:00 26 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.69
  • GBP682.70
  • EUR609.06
  • RUB6.78
Տեսանյութեր

Բերման ենթարկվածները ոստիկանության բաժանմունքում «Նիկոլ, դավաճան» են վանկարկում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
258 0 0

Ցուցարարները միահամուռ վանկարկում են և ձեռքերով սեղանին ու աթոռներին հարվածում։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք են տարվել այսօր քաղաքացիական անհնազանդության ժամանակ բերման ենթարկված ցուցարարներից մի քանիսը։ 

Facebook-ի օգտատեր Անուշ Դանիելյանը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել, որում բերման ենթարկված ցուցարարներն են։ Անգամ ոստիկանական բաժանմունքում նրանք իրենց պահանջից հետ չեն կանգնում ու վանկարկումները չեն դադարեցնում։

Ցուցարարները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Տեսանյութում երևում է, որ բերման ենթարկված ցուցարարները, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի գլխավորությամբ, փոքրիկ ակցիա են անցկացնում հենց տեղամասում։

«Նիկոլ, դավաճան». վանկարկում են ցուցարարներն ու ձեռքերով հարվածում սեղանին, աթոռներին։ Կադրերում երևում է, որ այս տեղամասում տասնյակից ավելի բերման ենթարկվածներ կան։

Երևանում ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվեց ցուցարարներից մեկի գլուխը

Հիշեցնենք, որ Երևանի մի շարք փողոցներում վերջին ժամերին քաղաքացիների տարբեր խմբեր փողոցներ են փակում։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նախնական տվյալներով, կան 25 բերման ենթարկվածներ։

Հավելենք, որ բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։

 

թեգերը:
Հրաժարական, Ոստիկանություն, Բողոքի ակցիա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ