10:31 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Տեսանյութեր

«Ստեփանակերտում կփորձենք հասկանալ` ինչ անել, ուր գնալ». Նոր Մարաղայի բնակիչը շվարած է

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (519)
276 0 0

Նոր Մարաղայի բնակիչների տեղահանումը շարունակվում է։ Sputnik Արմենիայի թղթակիցները հանդիպել են նրանցից մեկին։

Արցախի Նոր Մարաղա գյուղում 25 տարի ապրած կինը, որը նաև տարատեսակ ընտանի կենդանիներ ու այգի ունի, ստիպված է լքել հայրենի գյուղը։ Նա էլ շատերի պես 2 օր առաջ է իմացել, որ իրենց գյուղը շուտով Ադրբեջանին է հանձնվելու։

Sputnik Արմենիայի հետ զրույցում կինը պատմում է, որ ղազ, հավ ու հնդկահավ է պահում։

«Էդքանին չենք հասցնի մորթենք, կեսն էլ ընենց ենք տանելու»,–ասում է նա։

Նշում է` դեռ չգիտեն վերջանական ուր են գնալու, սկզբում կտեղափոխվեն Ստեփանակերտ, ծանոթներից մեկը ժամանակավոր կեցության վայր է տվել։ Հետո կփորձեն վերլուծել իրավիճակն ու հասկանալ` ինչ անել, ուր գնալ։

Հիշեցնենք, նոյեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների:

Մասնավորապես` Ադրբեջանին են անցնում Մարտակերտի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը։ Եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։Այս գյուղերի տարածքը նախկինում` մինչ 1994թ.–ը, գտնվել է Աղդամի շրջանում։ Առաջին պատերազմի ավարտից հետո դրանք ընդգրկվել են Մարտակերտի շրջանի մեջ։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (519)

Ըստ թեմայի

«Ամեն ինչն եմ կարոտելու, շատ մեծ ցավ է». Նոր Մարաղայի բնակիչը լքում է տունը. տեսանյութ
«Վառեցի, որ մեզնից հետո մեր տանն այլևս ոչ մեկը չապրի». Նոր Մարաղա գյուղի բնակիչ
Նոր Մարաղայի բնակիչ Վագիֆ պապն անասուններին էլ է հետը տանում. տեսանյութ
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Կին, Գյուղ, Մարտակերտ, Նոր Մարաղա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ