01:41 26 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.69
  • GBP682.70
  • EUR609.06
  • RUB6.78
Տեսանյութեր

Մոտ 25 հազար մարդ Արցախ է վերադարձել. ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են իրավիճակը

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (502)
294 0 0

Նիկոլ Փաշինայնի խոսքով` պատերազմից հետո մեծ ներդրումների կարիք ունի ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել են, քննարկել ստեղծված իրավիճակն ու խոսել առաջիկա անելիքների մասին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է կենտրոնացնել բոլոր ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, արցախցիների վերադարձն ապահովելու և այդ վերադարձի համար համապատասխան պայմաններ ստեղծելու համար։ Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ կայացրել է մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Արցախի մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն։ Հիշեցրել է նաև ճանապարհային քարտեզի մասին։ Նա շեշտել է՝ բոլոր հարցերն էլ առաջնային են և պետք է լուծում ստանան։

«Կարևոր է զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքներին սոցիալական երաշխիքներ ապահովելը, հնարավորինս արագ անհետ կորածների ճակատագրի պարզումը և նրանց ընտանիքների համար սոցիալական երաշխիքների ապահովումը, ինչպես նաև հաշմանդամություն ստացած զինվորների, քաղաքացիների վերականգնման հարցում աջակցելը, նաև սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացումը»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է՝  պատերազմից հետո մեծ ներդրումների կարիք ունի թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը։ Անհրաժեշտ է համատեղ աշխատել այդ ներդրումներն ապահովելու ուղղությամբ։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետին տեղեկացրել է, որ արցախցիների վերադարձը մեծ տեմպով է իրականացվում։

«Ըստ մեր հաշվառման կենտրոնի տվյալների՝ միայն 5 օրվա ընթացքում 25.000 բնակիչ է հետ եկել, հոսքը շարունակվում է»,- ասել է նախագահը։

Նա նշել է, որ դեռ որոշակի հարցեր կան, որոնք քննարկման կարիք ունեն, մասնավորապես, խոսքը վերաբերում է ճանապարհների անվտանգությանը։ Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն օպերատիվ արձագանքի և բարձրաձայնված խնդիրներին արագ լուծում տալու համար։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (502)

Ըստ թեմայի

ՀՀ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարներն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին
300 հազար դրամ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին
Արցախի Մարտունի քաղաքում շենքերի մոտ 80 տոկոսը վնասված է
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ