12:55 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Տեսանյութեր

Մեծ թիվ են կազմում. ՀՀ նախկին ՄԻՊ–ը խոսել է գերիների ու անհետ կորածների մասին

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (221)
232 0 0
© Sputnik

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում հանգամանորեն խոսել է արցախյան պատերազմում գերեվարված և անհետ կորած զինծառայողներին առնչվող խնդիրների մասին։

Հայաստանի նախկին օմբուդսման Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ` գերիների ու անհետ կորածների հարցը երկար ժամանակ, եթե ոչ տարիներ, մնալու է արդիական, ինչը ցույց է տալիս դեռ առաջին արցախյան պատերազմի դառը փորձը, որովհետև երեսուն տարի անց ունենք 227 անձ, որոնց ճակատագիրը դեռ պարզ չէ։ Ըստ նրա` պատերազմում գերեվարված կամ անհետ կորած անձանց պարզապես պետք է ճանաչել հավասարեցված սոցիալական պաշտպանվածության առումով։

«Այսօր միայն ծնողների բողոքներով տեսնում ենք, որ դաժան ճակատագրի արժանացած մարդիկ մեծ թիվ են կազմում։ Կպահանջվի երկար ժամանակ, մինչև անհետ կորածների ցուցակը այս կամ այն աստիճան ճշգրտությամբ կամ հավաստիությամբ կկազմվի»,– նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը։

Լարիսա Ալավերդյանի կարծիքով` ներկա պահին նշված խնդրում ընդգրկվածությունը բավականին մեծ է, իրենք ստացվող տեղեկատվությունը փոխանցում են Կարմիր Խաչի ներկայացուցիչներին և խաղաղապահ առաքելություն իրականացնողներին։

Ըստ նրա` ամբողջ աշխատանքը չի կարելի դնել միայն ՊՆ–ի ուսերին, որովհետև տեղեկատվության հավաքագրումը, մշակումը, որոնողական աշխատանքներ իրականացնելու առումով մասնագիտացված կառույցների հետ կապերի հաստատումն տարողունակ գործընթաց է, որով միայն ՊՆ–ն ի զորու չէ արդյունավետորեն զբաղվել։ Ըստ այդմ` գերեվարվածների, անհետ կորածների ընտանիքները պետք է շարունակ լինեն պետության ամբողջական հոգածության ներքո։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի համոզմամբ` հրադադարի հայտարարության յուրաքանչյուր կետը, այդ թվում գերիներին ու անհետ կորածներին առնչվող կետը, պետք է առանձին իրավական փաստաթղթերով լրացուցիչ ամրագրվի, մասնավորապես, պետք է հստակեցվի խնդիրների լուծման ժամանակացույցը, ինչպես որ կոնկրետ ժամկետ է տրված Լեռնային Ղարաբաղին հարող տարածքները հանձնելու համար։

Հայկական կողմը զոհվածների և անհետ կորածների տեղանշումներով քարտեզ է ներկայացրել ԿԽՄԿ–ին

թեմա:
Sputnik զրույց (221)

Ըստ թեմայի

Դիերի անարգանքի, գերիների խոշտանգման տեսանյութերն իրական են. ՄԻՊ–ը պատասխանել է Ադրբեջանին
Մարուքյանը հայ գերիների հարցով դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին
Փաշինյանն ահաբեկիչների ու գերիների հարցը քննարկել է Մուշիկիվաբոյի հետ
թեգերը:
Լարիսա Ալավերդյան, Պատերազմ, անհետ կորած, ռազմագերի, գերի

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ