13:09 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Տեսանյութեր

Սա ավելի շատ գլխացավանք է բերում, քան օգուտ. Անի Սամսոնյանը` ռազմական դրության մասին

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (226)
225 0 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է խորհրդարանում ծավալված քննարկումներին, որոնք առնչվում էին ՀՀ–ում ռազմական դրությունը չեղարկելուն։

Անի Սամսոնյանի փոխանցմամբ` իրենք գործընկերներին փորձեցին բացատրել, որ ռազմական դրության բոլոր իրավակարգավորումները հիմնականում կորցրել են իրենց գործնական նշանակությունը։ Ըստ նրա` դրանք միջոցառումների ցանկ էին, որոնք նախատեսված էին պատերազմ վարելու համար, բայց նոյեմբերի 9-ից ՌԴ անվտանգության երաշխիքով կնքված է զինադադար, մինչդեռ իշխող ուժը ցանկանում է երկրի անվտանգության առջև առկա վտանգների հիմնավորմամբ երկարաձգել ռազմական դրության ռեժիմը։

«Այս իրավական ռեժիմն արդեն գլխացավանք է բերում, քան օգուտ է տալիս։ Ասել, որ կա անվտանգության խնդիր, այդ մասին գիտենք տարիներ շարունակ, գիտենք, որ մեր բանակը կրել է կորուստներ, սակայն միևնույն ժամանակ հասկանում ենք, որ բանակի խնդիրն առնչվում է բանակի վերադասավորմանը, մեզ, ըստ էության, այդպես էլ չհամոզեցին, ուստի կա ռազմական դրությունը պահպանելու քաղաքական որոշում»,– նշեց ԱԺ պատգամավորը։

Սամսոնյանի համոզմամբ` մենք պետք է շատ արագ վերակազմավորենք մեր բանակը, իրականացնենք մոբիլ պաշտպանություն` չեզոքացնելով մեր սահմաններին կախված վտանգը։ Ըստ նրա` ադրբեջանցիներն անընդհատ դիմելու են սադրանքների, որոնց պետք է միշտ պատրաստ լինենք, սակայն պատգամավորի կարծիքով` մենք չենք կարող ապրել այս ծանր ռեժիմի պայմաններում, երբ մարդիկ չեն կարողանում լիարժեքորեն իրացնել իրենց իրավունքները։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանն» ԱԺ-ին առաջարկել էր երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, որի առաջին քայլը ռազմական դրության վերացումն է, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածն արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը: Ազգային ժողովը 36 կողմ, 56 դեմ, 2 ձեռնպահ ձայներով մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական առաջարկը՝ Հայաստանում ռազմական դրությունը չեղարկելու մասին:

թեմա:
Sputnik զրույց (226)

Ըստ թեմայի

Էդմոն Մարուքյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Ինչու չի չեղարկվում ռազմական դրությունը և որքանով է այն իրավաչափ
Ռազմական դրության հիմքերը վերացել են, բայց սահմանափակումները մնում են. Գորգիսյան
թեգերը:
Անի Սամսոնյան, ռազմական դրություն, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ