Ստեփանակերտի թիվ երկու դպրոցում եռուզեռ է։ Երեխաները պատերազմից հետո առաջին անգամ դպրոց են եկել, քանի որ ռուս խաղաղապահներն ապահովել են ուսումնական գործընթացի վերսկսումը:
Դպրոցում խաղաղապահների ջանքերով վերականգնվել է ջրամատակարարումը, ջեռուցումն ու էլեկտրաէներգիան։ Երեխաներն ունեն անհրաժեշտ դպրոցական գույք։
Բակում հավաքված երեխաները շնորհակալություն են հայտնում ռուս խաղաղապահներին։
«Մենք նորից կրթություն կստանանք, այնքան ուրախ եմ»,–ասում է երեխաներից մեկը։
Մյուսն էլ հավելում է, որ իրենք իրենց դպրոցը շատ են սիրում և անչափ ուրախ են, որ ոչ թե մեկ ուրիշ, այլ հենց այս դպրոցում են սովորելու։
«Ես նորից իմ դպրոցում եմ, նորից կարող եմ տեսնել իմ դասընկերներին։ Խոստանում եմ, լավ եմ սովորելու»,–ասում է մյուսը։
Երեխաներից մեկն էլ, դիմելով ռուս խաղաղապահներին, շնորհակալություն է հայտնում։
«Եթե դուք այստեղ են, մենք անվտանգ ենք»,–շեշտում է նա։
Նշենք, որ ռուս խաղաղապահները ներկա էին դպրոցի վերաբացմանը։ Նրանց աջակցությամբ շուտով կբացվեն մյուս ուսումնական հաստատությունները ևս։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են