13:19 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Տեսանյութեր

Նրանք պետք է կանգ առնեն. Հակոբյանը իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ է նշում

Ստանալ կարճ հղումը
11610

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի հիմնադիր տնօրեն, ԱԺ նախկին 4 գումարումների պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Sputnik Արմենիայի «Օրացույց» հաղորդման շրջանակում խոսել է ներքաղաքական զարգացումների մասին։

Ռուբեն Հակոբյանը իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ է մատնանշում։ Առաջինի համաձայն` եթե շարունակվի այն իրավիճակը, որ կա այսօր, ապա դա կտանի կործանման։ Նրա խոսքով` պետք է արձանագրել, որ մեր երկու հայկական պետականություններից մեկը որպես առանձին միավոր դե ֆակտո չկա, ուստի Ադրբեջանն իր հարվածն արդեն ուղղել է երկրորդ պետականության վրա։

«Երկրորդ տարբերակն այն է, որ իշխանությունները իսկապես պետք է կանգ առնեն, մենք իրոք գնում ենք դեպի անդունդ։ Օր առաջ պետք է ազատվել ոչ միայն Նիկոլից, այլև «նիկոլիզմից»` որպես գաղափարախոսություն, որպես տեսակ։ Նոյեմբերի 9-ից հետո մենք ազգովի ապրում ենք մեր երկրորդ պարտությունը։ Արտասահմանում մեր քաղաքագետ գործընկերները հարցնում են, թե ինչպես կարող է մեզ նման ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող ազգն ունենալ նման ղեկավար, որը նույնիսկ հիմա չի գիտակցում, թե ինչ է կատարվում և ուր է տանում պետությունը»,– նշեց վերլուծաբանը։

Հակոբյանի կարծիքով`արդեն իսկ ստեղծված հայրենիքի փրկության շարժումը վերկուսակցական հավաքական մարմին է, և նրանք, ովքեր կազմավորեցին այդ ձևաչափը, միանշանակ ճիշտ են վարվել։

Ըստ նրա` քաղաքական պայքարն արդեն թևակոխել է ազգային ազատագրական պայքարի փուլ, և ընդդիմադիր ճակատը պայքարում է ոչ միայն ադրբեջանա–թուրքական ալյանսի ու վարձկանների, այլև Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, քանի որ ընդդիմադիրների պատկերացումներում այդ երկուսն էլ ընդհանուր են, ընդգրկված են մեկ ծրագրի մեջ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի  9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Առաջիկա շաբաթ օրը՝ ժամը 15:00–ին, ընդդիմությունը համապետական հանրահավաք է անցկացնելու: Ընդդիմությունը հայտարարել է, որ իրենց վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ «Լուսավոր Հայաստանը» վարչապետի իր թեկնածուն ունի. նրանք չեն միանում ընդդիմությանը։

Ավշարի համայնքապետարանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Ըստ թեմայի

Դատախազության շենքի մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են քրգործ հարուցել Փաշինյանի դեմ
Պայքարը շարունակվում է. երիտասարդները խոստանում են հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին
Բնակչության 45 %-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում
թեգերը:
Ռուբեն Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ