22:55 10 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Տեսանյութեր

«Վառվում» է Ղրիմի պատճառով․ ՆԱՏՕ-ում երազում են արգելել ռուսական բանակի ներկայությունը

Ստանալ կարճ հղումը
243 0 0
© Sputnik

Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Սև ծովում ռազմական ներկայությունն ընդլայնում է իբր ի պատասխան Ռուսաստանի նույնատիպ գործողությունների։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարություն է արել, բայց չի բացատրել, թե ռազմական միության ուժերն առհասարակ ինչ գործ ունեն ռուսական սահմանների մոտ և թե ինչու Ռուսաստանն իրավունք չունի իր տարածքում կառուցելու այնպիսի պաշտպանություն, որը համաչափ է ՆԱՏՕ-ի սպառնալիքների թվին։

Հոբելյան` մեռած ուղեղով. արդյո՞ք Ռուսաստանը կշահի ՆԱՏՕ–ի խժդժություններից

Վերջին ժամանակաշրջանում ռուսական սահմանների մոտակայքում նկատելիորեն ավելացել է դաշինքի ագրեսիվ գործողությունների թիվը, ուստի Ռուսաստանը ստիպված է ապահովել իր անվտանգությունը։

ՆԱՏՕ–ն նոր տարին կսկսի Ռուսաստան ներխուժելու փորձի «բեմադրությունից»

Ակնհայտ է, որ հենց դաշինքի գործողություններն են լարվածություն ստեղծում տարածաշրջանում: Օրինակ՝ Վրաստանում և Ռումինիայում անցկացված վերջին զորավարժությունները կամ հենց նույն Վրաստանում լիարժեք ռազմակայան կառուցելու ամերիկյան կպչուն ցանկությունը, ինչպես նաև մշտական սադրանքները, որոնք ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ–ն կազմակերպում են Ռուսաստանի սահմանների մոտակայքում՝ մե՛կ միջուկային սպառազինություն կրելու ընդունակ ռմբակոծիչներն են ավիահարվածներ ձևացնում, մե՛կ ֆրանսիական նավը ռադիոտեխնիկական հարձակումներ է իրականացնում Ղրիմում՝ Ս-400 ՀՕՊ համակարգերի վրա

ՆԱՏՕ-ն մի կարևոր բան չի հասկանում` նման սադրանքները վաղ թե ուշ կարող են սպառնալիքի տակ դնել սեփական անվտանգությունը:

«Այնտեղ ամեն ինչ լուրջ է». ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն «պատերազմում» Ռուսաստանի սահմանների մոտ

Ըստ թեմայի

Որտեղի՞ց է առաջացել Ղարաբաղում թուրքական ԱԹՍ-ների արդյունավետության մասին միֆը
Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները
Ռազմական գործում մեծամիտ լինելն անթույլատրելի է, կամ ո՞րն է հայերի կորուստների պատճառը
Ռուսական զենք․ ինչ են իրենցից ներկայացնում առաջին սերիական Սու-57-ն ու «Օխոտնիկ» ԱԹՍ-ն
թեգերը:
Ղրիմ, Բանակ, ՆԱՏՕ, Ռուսաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ