05:54 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Տեսանյութեր

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքն ունի բազմաթիվ խութեր

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (223)
11910

Կրթական հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աղմկահարույց նախագծի մասին, որը մասնագիտական շրջանակների կողմից արժանացել է սուր քննադատության։

Ատոմ Մխիթարյանի դիտարկմամբ` վերջին օրերին նախագծի նկատմամբ վերստին ցուցաբերվող հետաքրքրության համատեքստում ավելի շատ ուշադրության արժանացան երկու դրույթներ`քաղաքական ազդեցությունը բուհերի վրա և այն, որ լիազոր մարմնի ղեկավարը, տվյալ դեպքում նախարարը իրավունք է ստանում հինգ տարի ժամկետով նշանակել բուհի ռեկտոր կամ գիտական կազմակերպության տնօրեն, մինչդեռ օրենքի նախագիծն ունի երկար պատմություն և բազմաթիվ խութեր։

«Յուրաքանչյուր օրենքի նախագիծ, որն անցնում է համապատասխան փուլերով և հետո ընդունվում ԱԺ–ի կողմից, պետք է մշակման փուլերում լայնորեն ներգրավի այն մարդկանց, ովքեր հետագայում պետք է իրականացնեն այդ օրենքը։ Եթե այդ մարդիկ չհասկանան կամ չլինեն գործընթացների մեջ, ապա բնականաբար կընդդիմանան դրա կիրարկմանը։ Սա է հիմնական մտահոգությունը, ու թեև օրենքի նախագիծը որոշակիորեն քննարկվել է, բայցևայնպես շահագրգիռ կողմերի` բուհերի, մասնագիտական կազմակերպությունների, փորձագետների առաջարկությունների զգալի մասն ուղղակի հաշվի չի առնվել»,– նշեց փորձագետը։

Մխիթարյանի խոսքով` մեկ տարի շարունակ օրենքի նախագիծը քնեցվել է, իսկ հետո, չգիտես ինչու, միանգամից մտել է կառավարության օրակարգ` ճանաչվելով անհետաձգելի, առանց քննարկման, ինչը զայրույթի տեղիք է տալիս` հանգեցնելով նույնիսկ ուսանողական դասադուլների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի գործադուլների։

«Բուհը չի կարող անորոշության մեջ ապրել». ՀՊՏՀ–ն բողոքի ակցիա է անում կառավարության դիմաց

Նշենք, որ թեև նախագծի փոփոխության վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ են հնչել, այդուհանդերձ 2020 թ. դեկտեմբերի 3-ին այն որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց ընդգրկվել է ՀՀ կառավարության օրակարգում և հավանության արժանացել, մինչդեռ մի շարք բուհեր` ներառյալ Երևանի պետական համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը, պահանջել էին հետ կանչել օրենքի նախագիծը` դրա որոշ կետեր անընդունելի համարելով։

թեմա:
Sputnik զրույց (223)

Ըստ թեմայի

«Հայոց լեզուն» շատ տեղերում չկա ընդունելության քննությունների ցանկում. ԵՊՀ–ում վրդովված են
Որն է բարձրագույն կրթության մասին օրենքի ամենաաղմկահարույց կետը. մեկնաբանում է փորձագետը
Բժշկական համալսարանը կոչ է անում հետ կանչել բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը
թեգերը:
Օրենք, բուհ, Ատոմ Մխիթարյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ