01:01 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Տեսանյութեր

Երկրաշարժի հետևանքով բնակապահովման ծրագիրն ավարտվում է, բայց ավելի քան 7200 տնակ դեռ կա

Ստանալ կարճ հղումը
69 0 0

Շիրակի մարզի տնակները քարտեզագրվել են, և կախված խնդիրներից և անօթևանության դառնալու պատճառներից` աջակցություն կլինի։

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի բոլոր 5406 շահառուներն ապահովվել են բնակարանով։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, որի հետ զրույցը հրապարակվել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։

«Սակայն մշտապես քննարկվում է հարցը, թե արդյոք ծրագրի ավարտով անօթևանների խնդիրը լուծվում է վերջնականապես։ Սա ընդամենը մեկ մասնավոր ծրագիր է` մեկ առանձին խմբի ուղղված։ Բացի այդ, անօթևանների խնդիրը սրանով չի լուծվում»,–ասում է Արզումանյանը։

Նրա խոսքով` տնակներում դեռ ապրողներ կան, սակայն նրանց հիմնական մասը երկրորդային պատճառներով է դրանցում հայտնվել։ Օրինակ` մի մասը բնակարան է ստացել, սակայն սոցիալական վիճակից ելնելով` վաճառել են այն, կամ էլ հարևան մարզից են եկել ու տնակում ապրում։ Տնակների թիվը, ըստ Արզումանյանի, հատում է 7200-ի սահմանը։

Արզումանյանը հայտնեց նաև, որ տնակները քարտեզագրվել են, և կախված խնդիրներից և անօթևան դառնալու պատճառներից` աջակցություն կլինի։

Հիշեցնենք` Սպիտակի ավերիչ երկրաշարժից արդեն անցել է 32 տարի: Միայն պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամ են դարձել, ավելի քան 500 հազարը զրկվել են տնից։

Անթիվ վիրավորների տեղափոխում, անհաշվելի թռիչքներ. «Շիրակ» օդակայանը` երկրաշարժի օրերին

Ըստ թեմայի

Սպիտակի երկրաշարժից 32 տարի անց. ողբերգության շուրջ որոշ միֆերի և վարկածների մասին
Վերջին 2 տարում Գյումրիում ոչ մի բնակարան չի շահագործվել. գործել են վիրտուալ տիրույթում
Ճակատագիրը հայերին չի չարացրել, կամ ինչպես Գյումրին փոխեց Իրինա Բեզրուկովայի կյանքը
թեգերը:
Երկրաշարժ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ