06:40 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Տեսանյութեր

Ուշացած սգավորները շատացել են. ի՞նչ է արվում, որ Տիգրանակերտի գանձերն աղվանական «չդառնան»

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (223)
775 0 0

Հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է իր ղեկավարած հնագիտական արշավախմբի պեղումների, մասնավորապես Արցախի Տիգրանակերտի գտածոների մասին։

Համլետ Պետրոսյանը կարևորեց Տիգրանակերտի այս տարվա պեղումների նյութերի մաքրումը, ամրակայումը, դրանց նկարագրությունը, նշեց կիսատ մնացած ծրագրերի մասին` շեշտելով, որ եթե տրվի կորստի դառը զգացողությանը, ապա չի կարողանա հետագայում զբաղվել իր մասնագիտական գործունեությամբ։

«Ես շատ էի ցանկանում, որ մեր իշխանությունները գնահատեին այդ գանձը։ Հիմա ինձ զորակցելու նպատակով դիմում են շատ կազմակերպություններ, պատրաստակամություն են հայտնում բողոքի ձայն բարձրացնել միջազգային կառույցներում, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ–ում, մինչդեռ այդ նույն կազմակերպությունները մեր արշավախմբի աշխատանքներին գործնական աջակցություն չէին ցուցաբերում։ Ցավալի է, բայց հիմա ուշացած սուգ անողների բանակը մեծացել է»,– նշեց հնագետը։

Պետրոսյանի դիտարկմամբ` ակադեմիական գիտության մեջ խնդիրը ոչ թե այն է, որ ծափահարեն իրենց, այլ այն, թե ինչ մասնագետներ են հետաքրքրվում կատարված աշխատանքով, և այդ տեսանկյունից Տիգրանակերտի պեղումներն ու գտածոները հետաքրքրել են մասնագիտական լուրջ շրջանակներին, մասնավորապես իտալացի և ռուս հնագետներին, որոնք անձամբ այցելել են Տիգրանակերտ ու տեսել բացառիկ նմուշներն ու հնագույն հայկական արձանագրությունները։

Չկան հուշարձաններ՝ չկա հիշողություն, կամ ինչ արեցին 2 հայտնի հայը Ջուղայի խաչքարերի հետ

Մշակութաբանը մտահոգություն հայտնեց, որ արցախյան պատերազմից հետո ադրբեջանցիներին անցած Տիգրանակերտի գտածոները զեղծարար հարևանների կողմից կներկայացվեն որպես աղվանական, բայց որպեսզի հակադարձեն նման գործելակերպին, արշավախումբը պատրաստվում է հրատարակել ծավալուն աշխատություն, որում կզետեղվեն փաստագրական նյութը, լուսանկարները, պեղումների արձանագրություններն ու մասնագետների գնահատականները, որոնք ապացուցում են Տիգրանակերտ քաղաքի հայկական ծագումնաբանությունը։

Արցախի իշխանությունը հուշարձանների ցանկ կփոխանցի ՌԴ խաղաղապահներին

Հիշեցնենք` 2010 թվականի մայիսին Տիգրանակերտի տարածքում բացվել էր պեղումների թանգարանը, որն այցելուներին ներկայացնում էր 5-ամյա աշխատանքների ընթացքում հայտնաբերված ցուցանմուշները։ Արցախյան վերջին պատերազմի հետևանքով բազմաթիվ տարածքներ, այդ թվում` Տիգրանակերտը, անցան ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։

Ո՞ր բնակավայրերն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ. նոր ցանկ

թեմա:
Sputnik զրույց (223)

Ըստ թեմայի

Արցախի մշակութային ժառանգության փրկության հարցով 150 գիտնականներ դիմել են Հռոմի պապին
Միջազգային մասնագետները պետք է Արցախ մեկնեն հուշարձանների վիճակը գնահատելու համար
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կօգնի՞ փրկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները
թեգերը:
Տիգրանակերտ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ