17:15 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Տեսանյութեր

44 հայ գերիների ժամանումը Երևան. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
0 0 0
© Sputnik

Գերիները տեղավորվում են ավտոբուսների մեջ։ Տեղում են նաև շտապօգնության մեքենաները։

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում դեկտեմբերի 14-ի ուշ երեկոյան վայրէջք կատարեց 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը: Sputnik Արմենիայի նկարահանող խմբին հաջողվել է մոտենալ օդանավին և նկարահանել հայ գերիների վերադարձը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են զինվորականների օգնությամբ օդանավից իջնում վիրավոր երիտասարդներ, այնուհետև մի քանի տարեցներ։

Վերադարձածները ավտոբուս են նստում։ Տեղում են նաև շտապօգնության մեքենաները։ Քիչ հեռու անհամբեր սպասում են գերիների հարազատները։

Ընթացող աշխատանքներին հետևում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Այդտեղ են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք`դեկտեմբերի 14-ին մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակներում Ադրբեջան է վերադարձել 12 մարդ, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական անձինք են, 30-ը՝ զինվորականներ։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմավորել է հայ գերիներին. այժմ նա հոսպիտալում է

Հիշեցնենք նաև, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։

Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան Արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։

Ըստ թեմայի

Անհետ կորածների ու գերիների ընտանիքները ամսական 300 000 դրամ գումար կստանան
Հայաստան է տեղափոխվել 44, Ադրբեջան՝ 12 մարդ. Ռուստամ Մուրադով
Հայ գերիներին վերադարձնելուն ուղղված հետևողական քայլերը շարունակվելու են. Արտակ Զեյնալյան
թեգերը:
«Էրեբունի» օդանավակայան, գերի

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ