00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապանից մի քանի կիլոմետրի վրա էքսկավատորը նոր սահմանագիծ է փորում

Բաժանորդագրվել
Կապանից դեպի Կովսական (Զանգելան) տանող միակ ճանապարհն այս պահին փակվում է։

Հենց հիմա Կապանից մի քանի կմ հեռավորության վրա էքսկավատորը «գծում» է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հաղորդում է, որ սահմանագիծն անցնում է Կապանի օդանավակայանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Жители жгут дом, оставшийся на той стороне - Sputnik Արմենիա
Տունը հրկիզել են ոչ թե Կապանում, այլ Ադրբեջանին հանձնվող գյուղում. տեսանյութ

Տեղի բնակիչների խոսքով՝ ադրբեջանցիներն այս պահին մի քանի կմ հեռավորության վրա են։

Նրա խոսքով՝ էքսկավատորը «գծանշում է» խորհրդային սահմանը և փակում Կապանից դեպի Կովսական (Զանգելան) տանող միակ ճանապարհը։ Սահմանն անցնում է այնտեղով, որը Google maps-ն է ցույց տալիս։

Sputnik Արմենիայի թղթակցի փոխանցմամբ` ՀՀ ՊՆ-ն նախազգուշացրել է բոլորին՝ մինչև 17:00 հետ գնալ դեպի խորհրդային սահմաններ։

Հիշեցնենք`երեկ լուրեր տարածվեցին, որ այսօր` ժամը 17.00–ին, Սյունիքի մարզի բոլոր բարենպաստ դիրքերը հանձնվելու են թշնամուն։

Լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր` դեկտեմբերի 18–ին հայտնեց, որ Ադրբեջանի հետ Սյունիքի հատվածում սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա։ 

Նա հիշեցրեց, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի զիջում չի լինելու։

Նշենք, որ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը գիշերը կամավորներին զենք վերցնելու և Սյունիքի սահմանները պաշտպանելու կոչ էր արել։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ:

Премьер-министр Никол Пашинян встретился с военным руководством страны (18 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«ՀՀ ԳՇ պետը պարտավոր է գործել». ՓՊ նախագահը Սյունիքի հարցով Փաշինյանին չի դիմում. ինչո՞ւ

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ կառավարությանն նիստում հայտնել էր, որ ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերը Սյունիքի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սյունեցիները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Նրանց բողոքի ակցիան ուղղված էր սահմանների անվտանգության խնդրին։

Եթե անգամ ոստիկանությունը մեզ ծեծի, չենք բացելու ճամփան. սյունեցիների հույսը ռուսներն են

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։

Սահմանը քարտեզը չէ, գրիչի ու ֆլոմաստերի գիծը չէ. Սարհատ Պետրոսյան

Լրահոս
0