16:53 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Տեսանյութեր

70-օրյա պայքար հանուն կյանքի՝ ուժասպառ, բայց երջանիկ. 6 տղաների վերադարձի տեսանյութը

Ստանալ կարճ հղումը
495 0 0

Ստեփանակերտի հիվանդանոցի մոտ տղաներին դիմավորում են Արցախի նախագահը, բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց հարազատները։

Ավելի քան 70 օր նրանք կորած էին, ավելի քան 70 օր յուրաքանչյուրի ընտանիքում աղոթք էր ու հրաշքի սպասում։ Հրաշքը եղավ. թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր ողջ գտնվեցին վեց ժամկետային զինծառայողներ։ Նրանք արդեն փոխադրվել են Ստեփանակերտ։

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել։ Ստեփանակերտի հիվանդանոցի մոտ տղաներին դիմավորում են Արցախի նախագահը, բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց ամենակարևորը՝ այնտեղ են նրանց հարազատները։ Գրկախառնություն, արցունք ու երջանկություն... Տղաներն ուժասպառ են, բայց երջանիկ. դժոխքի միջով անցնելուց հետո վերջապես նրանք ապահով են՝ հարազատներով, բարեկամներով, հայրենակիցներով շրջապատված։

Նրանք Ստեփանակերտի հիվանդանոցում բուժզննումներ կանցնեն, որոշ ժամանակ բժիշկների հսկողության տակ կգտնվեն ու կազդուրված տուն կվերադառնան։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ անհայտ կորած զինծառայողներից 6–ին ողջ են գտել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում։

Ըստ թեմայի

Մեկ օրվա ընթացքում Արցախ է վերադարձել 300-ից ավելի բնակիչ
Գորիսի քաղաքապետը կոչ է անում արգելել Փաշինյանի մուտքը Սյունիք
Գորիս-Կապան ճանապարհի մի մասը «չեզոք» և անվտանգ կդառնա. նախարարը բացատրել է` ինչպես
թեգերը:
զինծառայող, անհետ կորած, Ստեփանակերտ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ