08:05 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Տեսանյութեր

Ոստիկաններն Արմավիրի շուկաներից մեկում հայտնաբերել են թմրավաճառի

Ստանալ կարճ հղումը
290 0 0

Երևանի 56-ամյա բնակիչը, որը կալանավորվել է թմրանյութ վաճառելու կասկածանքով, տանն ունեցել է նաև է «ՏՕԶ» երկփողանի հրացան։

ՀՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են թմրավաճառի։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի մի բնակիչ պահում և օգտագործում է ափիոն տեսակի թմրամիջոց։ Դեկտեմբերի 14-ին ոստիկանության ծառայողները Մոլդովական փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի 39 և 40 տարեկան երկու բնակչի՝ իրենց վարած մեքենայով հանդերձ։ 39-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 13 գրամ ափիոն, իսկ մեքենայի բեռնախցիկից՝ դեղնավուն հեղուկով թափանցիկ տարա։

«Շարունակեցինք օպերատիվ-հետախուզական միջացառումները՝ պարզելու, թե ումից և ինչ ճանապարհով է ձեռք բերվել թմրամիջոցը։ Պարզվեց, որ բերման ենթարկվածներից մեկին Աբովյան փողոցում ափիոնն իրացրել էր մայրաքաղաքի 56-ամյա մի բնակիչ։ Արմավիրի մարզի շուկաներից մեկից, թմրամիջոց իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցինք ոստիկանություն»,- նշել է ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Հրաչ Միրոյանը։

Երևանի առանձնատներից մեկում մեծ քանակի զենք և թմրանյութ է հայտնաբերվել

Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նաև 56-ամյա տղամարդու տանը։ Ննջարանում հայտնաբերվել է «ՏՕԶ» երկփողանի հրացան։ Տղամարդը կալանավորվել է։ Կատարվում է քննություն։

Թմրանյութեր, ոսկյա զարդեր, հեռախոսներ. ՊԵԿ-ը բացահայտել է մաքսանենգության 51 դեպք

Ըստ թեմայի

ԱԱԾ–ն ՌԴ քաղաքացի հային բռնել է առաքանիով ստացած թմրանյութը ձեռքին
Թմրանյութ՝ Գերմանիայից Հայաստան ուղարկված փոստային առաքանիում
Երևանի առանձնատներից մեկում մեծ քանակի զենք և թմրանյութ է հայտնաբերվել
թեգերը:
Ձերբակալություն, Ոստիկանություն, Արմավիր, թմրամիջոցներ, թմրանյութ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ