11:56 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Տեսանյութեր

Ի՞նչ նվերներ են ուզում արցախցի երեխաները Ձմեռ պապից. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
194 0 0

Sputnik Արմենիան այցելել է Հենրիկ Մալյանի անվան թատրոն, որտեղ ամանորյա միջոցառումների շարք է անցկացվել արցախցի երեխաների համար։ Փոքրիկները խոսել են իրենց երազանքների մասին, ասել, թե ինչ նվեր են ուզում Ձմեռ պապից։

Երևանում, Կոտայքի ու Արարատի մարզերում ապաստանած շուրջ 360 արցախցի երեխաներ մասնակցեցին Հենրիկ Մալյանի անվան թատրոնում կազմակերպված ամանորյա միջոցառմանը և Sputnik Արմենիային պատմեցին իրենց ցանկությունների մասին։

Գրեթե բոլոր փոքրիկների երազանքը մեկն է՝ Արցախ վերադառնալ։

«Ասելու եմ՝ թող մեր կյանքը նույնը դառնա, ոչ թե մեր քաղաքները թուրքինը լինեն»,- պատասխանեց երեխաներից մեկը հարցին, թե ինչ նվեր է ուզում Ձմեռ պապից։ Մեկ ուրիշն էլ ասեց, որ խաղաղություն է ուզում։

«Ուզում եմ, որ մարդկանց մեջ խաղաղություն լինի, ուզում եմ, որ բոլորը իրար հետ լավ խոսեն»,-ասաց փոքրիկը։

Նշենք, որ ամանորյա միջոցառումը կազմակերպվել էր «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «Գեթվեյ Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով։

Ինչպե՞ս են մեր քաղաքացիները նշելու Ամանորը կամ նշելո՞ւ են. տեսանյութ

Ըստ թեմայի

Արամ Ա կաթողիկոսը 2021 թվականը հռչակել է Արցախի տարի
Արցախի փոքրիկները Նոր տարվա առիթով 20000-ական դրամ նվեր կստանան
Երևանը որոշեց ամանորյա միջոցառումներ կազմակերպելու փոխարեն օգնել Ստեփանակերտին
Նոր տարվա կապակցությամբ քանի՞ օր տանը կմնան աշխատողները
թեգերը:
տեսանյութ, նվեր, երեխա, Ձմեռ պապ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ