22:43 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Տեսանյութեր

Կա՛մ ժողովուրդը կվռնդի Նիկոլ Փաշինյանին, կա՛մ կգնա ինքնակործանման. Համբարձումյան

Ստանալ կարճ հղումը
928 0 0
© Sputnik

ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ–մայոր, իրավաբան Գագիկ Համբարձումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանի հարցազրույցի մի քանի դրույթների մասին, որոնք վերաբերում են ներքաղաքական գործընթացներին։  

Գագիկ Համբարձումյանն իր պարտքն է համարում քաղաքացիական դիրքորոշում արտահայտելը` ժողովրդի արդարացի պահանջներին իրավական ձևակերպում տալով և դրանք ներկայացնելով։ Նա վարչապետի հարցազրույցից առանձնացնում է երեք կարևոր բաղադրիչ։

Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանը չի տեսնում ժողովրդի պահանջը, որովհետև ընդդիմությանը չհաջողվեց հրապարակում և փողոցներում հավաքել կրիտիկական զանգված, ուստի այդ պահանջն իր համար ներկայացնող ֆորմատն ու ձևն ընդունելի չեն։

«Երկրորդ բաղադրիչն այն է, որ մեծահոգաբար ժողովրդին ընդառաջ գնալով` Փաշինյանը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, իսկ երրորդ բաղադրիչն առնչվում է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ խորհրդատվական հանդիպումներ անցկացնելուն»,– նշեց ոստիկանության գեներալ–մայորը։

Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել մեր պարտությունը. Նիկոլ Փաշինյան

Համբարձումյանը Նիկոլ Փաշինյանին համեմատում է ֆրանսիացի միապետ Լյուդովիկոս 14-ի հետ, երկուսն էլ ասում են` պետությունը ես եմ, բայց ի տարբերություն Լյուդովիկոս 14-ի, որը մեծացնում ու հզորացնում էր Ֆրանսիան, «Նիկոլ Փաշինյանն ինքնագլուխ, ինքնակամ և քմահաճ կերպով ստորագրեց նոյեմբերի 9-ին դավաճանական, դավադիր փաստաթուղթը»` թշնամուն նվիրելով և՛ Արցախի մեծ մասը, և՛ ՀՀ–ին պատկանող հողերը։

«Փաստորեն Փաշինյանը, յուրացնելով ժողովրդի իրավունքները, հայտարարում է, որ ինքը ոչ միայն պետությունն է, այլ ժողովուրդը, և սկսեց նվիրաբերել հայկական տարածքները, մինչդեռ նման բան սովորաբար տեղի է ունեում հանրաքվեով, Սահմանադրական դատարանի վճիռը հաշվի առնելով, այսինքն` իրավական ճանապարհով»,– նշեց վաստակավոր իրավաբանը։

Համբարձումյանի կարծիքով`Փաշինյանն իր աթոռին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդն իր պահանջը չի ներկայացնի հոծ բազմությամբ։ Ըստ նրա` Փաշինյանի կա՛մ ժողովուրդը կվռնդի Փաշինյանին, կա՛մ կգնա ինքնակործանման։ 

Թվում է` Փաշինյանին է ուղղված, բայց հռետորաբանությունն ավելի խորքային է. Հովակիմյան

Ըստ թեմայի

Փաշինյանը գիտեր պատերազմի մասին, Զասը նամակ էր գրել Արմեն Գրիգորյանին. Միքայել Մինասյան
Ինչու Փաշինյանը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների. պարզաբանում է քաղտեխնոլոգը
Ինչու ընդդիմադիրները չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան
թեգերը:
ընդդիմություն, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ