00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր ԱԳՆ–ն ընդամենը սպասարկում էր վարչապետ Փաշինյանի ձախողված քաղաքականությունը». Սարգսյան

Բաժանորդագրվել
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում ամփոփել է քաղաքական տարին և խոսել ՀՀ արտաքին քաղաքականության մասին` այդ համատեքստում անդրադառնալով մասնավորապես հայ–ռուսական հարաբերություններին։  

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիտարկմամբ` ընթացիկ տարում Հայաստանի արտաքին քաղաքականությունն ամբողջովին ձախողված էր, որովհետև քաղաքականության մեջ կան հստակ չափորոշիչներ, և եթե խոսքը գործի չի վերածվում, ապա նման վարքագիծը քննարկվում է բոլորովին այլ հարթության մեջ։ 

Гехам Манукян на акции протеста (28 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Մի սատարեք Հայաստանի դավադիր իշխանություններին. ՀՅԴ–ի կոչը ոստիկանությանը

«Այս իշխանության 2,5 տարվա հակասական գործունեությունը մեզ բերեց ցավալի արդյունքի։ Ասվում էր, թե առկա են հիանալի հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն փաստացի` Հայաստանում կատարվում էին բոլորովին այլ քայլեր, իսկ մեր ԱԳՆ–ն ընդամենը սպասարկում էր վարչապետ Փաշինյանի ձախողված քաղաքականությունը։ Երբ սթավելու ահազանգեր էինք հնչեցնում, դրանք մնում էին անարձագանք»,– նշեց ՀԴԿ նախագահը։

Սարգսյանի համոզմամբ` դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն վստահելի, չպետք է լինեն խորամանկություններ, մանր–մունր խարդավանքներ, ինչ է թե` ցույց տան, որ անկախ են, մինչդեռ անկախությունը ձեռք է բերվում գործով և արժանապատվությամբ։ Ըստ ՀԴԿ նախագահի` «հայաստանյան խամաճիկ իշխանությունները» ենթարկվեցին արտաքին այն ուժերի թելադրանքին (Սորոսի հիմնադրամ, գործակալական ցանցեր, աղանդավորական կազմակերպություններ և այլն), որոնք այսօր ամբողջ ճակատով գործում են Հայաստանում, նրանք աշխատել են շուրջ երեսուն տարի և նրանց քայքայիչ ու կազմաքանդող գործունեության պտուղներն արդեն տեսանելի են այսօր։  

Հետպատերազմյան իրավիճակի «հմայքը». այս իշխանությունը կարո՞ղ է որակապես նոր բանակ ստեղծել

ՀԴԿ նախագահի կարծիքով` մեր ՀՀ արտգործնախարարությունը պարտավոր էր բարիդրացիական հարաբերությունները խորացնել նաև Իրանի ու Չինաստանի հետ, որոնք նույնպես շահագրգրռված են, որպեսզի տարածաշրջանում լինի ուժեղ Հայաստան, արժեր նորմալ հարաբերություններ զարգացնել նաև եվրոպական երկրների հետ, որոնք շահագրգռված էին Հայաստանի ապագայով, սակայն նման բան տեղի չունեցավ։

Ըստ Սարգսյանի` մեր արտաքին քաղաքական գերատեսչությանն իրենք ներկայացրել էին Արցախի անկախության իրավական հիմքը, որպեսզի միջազգային ասպարեզում ճանաչվեր Արցախի կազմավորման օրիանականությունը, սակայն այդ ուղղությամբ նույնպես քայլեր չձեռնարկվեցին։ 

Մենք իշխանության չենք ձգտում. Սեյրան Օհանյանը միացել է ընդդիմության հանրահավաքին

Լրահոս
0