09:23 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Տեսանյութեր

Հռոմի փողոցները պատվել են սատկած թռչուններով. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
167 0 0

Հարյուրավոր թռչունների անկման հստակ պատճառը դեռ հայտնի չէ, բայց որոշ ենթադրություններ կան։

Սոցցանցերում բուռն քննարկման թեմա են դարձել դեկտեմբերի 31-ին Հռոմում նկարված կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են փողոցները պատվել սատկած թռչուններով։

Օգտատերերը ցնցված են այդ տեսարանից, նրանք բազմաթիվ գրառումներ են արել համացանցում։

«Նոր տարվա նախաշեմին սատկած թռչունների անձրև է եկել Հռոմում։ Ամանորը նշելու ցանկությունս կորավ, հարյուրավոր սատկած թռչուններ, սա վատ նշան է»,–գրել են նրանք։

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները քայլեր են ձեռնարկում թռչունների զանգվածային անկման պատճառները բացահայտելու ուղղությամբ։ Փորձագետները կարծում են, որ դա կարող է կապված լինել հրավառությունների հետ։ Թռչունները կարող էին խուճապից ու վախից բախվել միմյանց, շենքերի պատուհաններին, էլեկտրահաղորդման գծերին կամ պարզապես սատկել սրտի կաթվածից:

Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարում անցկացվող ամանորյա պատարագին չի մասնակցել

Բնապահպանները վրդովված են տեղի ունեցածից և նշում են, որ իրենք ամեն տարի իշխանություններին խնդրում են արգելել ճայթռուկների վաճառքը։

Հիմա էլ Տորոնտոյում են խորհրդավոր մոնոլիտ հայտնաբերել

Ըստ թեմայի

Ինչ տեսք ունի Խորվաթիան ավերիչ երկրաշարժից հետո. լուսանկարներ
Ի՞նչ է կանխատեսել Վանգան 2021 թվականի համար
Ինչեր ապրեց աշխարհը 2020–ին. տեսանյութ
թեգերը:
փողոց, թռչուն, Հռոմ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ