16:22 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Տեսանյութեր

21-ամյա երիտասարդը գնդակահարել է պաստորին ԱՄՆ-ի եկեղեցիներից մեկում ու դիմել փախուստի

Ստանալ կարճ հղումը
71 0 0
© Ruptly

Վուլենն անկանոն կրակոցներով ևս 2 մարդու է վիրավորել ու գողացված ավտոմեքենայով փախել դեպքի վայրից։

Հունվարի 3-ին ԱՄՆ Վայնոնա քաղաքի (Տեխասի նահանգ) Սթարվիլ մեթոդական եկեղեցում տղամարդը գնդակահարել է պաստորին։ Եվս 2 մարդ վիրավորվել է։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է շերիֆ Լարի Սմիթը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են իրավապահները սպանվածի մարմինը դուրս բերում եկեղեցուց։

Պաստոր Մարկ Մակվիլյամսը հայտնաբերել է 21-ամյա հարձակվողին՝ Միթրեզ Դոյնթ Վուլենին, եկեղեցու արտաքնոցում։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երիտասարդը թաքնվում էր ոստիկանությունից։

Շերիֆը հայտնել է, որ պաստորը զինված է եղել ու ատրճանակն ուղղել է երիտասարդի վրա, սակայն վերջինս խլել է հրազենն ու գնդակահարել հոգևորականին։ Վուլենն անկանոն կրակոցներով ևս 2 մարդու է վիրավորել ու գողացված ավտոմեքենայով փախել դեպքի վայրից։ Ոստիկաններին, սակայն, հաջողվել է նրան հասնել, զինաթափել ու ձերբակալել։

Ընթանում է հետաքննություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեղադրանքով, որի համար մահապատիժ է հասնում։ 

Գավառում կրակոցների ու հիվանդանոցի վրա հարձակվելու գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձ

Ըստ թեմայի

«Եվրոպան մարտահրավերի առաջ է կանգնած». Կուրցը կոչ է արել պայքարել ահաբեկչության դեմ
Ձերբակալվել է Լիոնում հոգևորականի վրա հարձակվելու մեջ կասկածվողը. նա Վրաստանի քաղաքացի է
Հրաձգություն ամերիկյան Մինեապոլիս քաղաքում. առնվազն 10 վիրավոր կա
թեգերը:
գնդակահարություն, Եկեղեցի, ԱՄՆ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ