10:42 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Տեսանյութեր

2021 թվականին Ստեփանակերտի ծննդատանն արդեն 11 փոքրիկ է ծնվել, մեկն իսկական հսկա է

Ստանալ կարճ հղումը
198 0 0

Արցախի Հանրապետության քաղաքացիների թիվը արդեն տասնմեկով ավելացել է, միայն հունվարի մեկին 5 փոքրիկներ են լույս աշխարհ եկել։

2021 թվականին Արցախի գլխավոր ծննդատանը՝  Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, արդեն 11 փոքրիկ է ծնվել։ Այս մասին տեղեկացնում է Արցախ TV-ն։

Նոր տարվա օրը՝ հունվարի մեկին ծննդատանը հինգ երեխա է ծնվել` երեք տղա, երկու աղջիկ։

«Ամանորից հետո 11 ծնունդ ենք ունեցել, սպասվում է ևս մեկը», - ասում է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Վարդգես Օսիպովը։

2021-ին ծնված արցախցիներից մեկը` 5 կգ 450 գրամ քաշով տղան, կեսարյան հատումով է ծնվել։ Մյուսն անհաս է, երրորդին էլ լույս աշխարհ է բերել շաքարային դիաբետ ունեցող մայրիկը։ Սակայն նորածինները բուժում են ստանում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Բալիկների մայրիկներից մեկը՝ Սիրուհի Հարությունյանն իր երկրորդ զավակին է ունեցել, առաջինը տասը տարեկան է։ Մայրն իր ընտանիքի և ամբողջ Արցախի համար մեկ բան է ցանկանում՝ խաղաղություն։

«Թող 2020-ը երբեք չկրկնվի, պատերազմի երբեք չկրկնվի», - ասում է նա։

Ծննդատանը ծնունդները նվազել են, քանի որ շատերը դեռ չեն վերադարձել Հայաստանից։ Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում մեկ ամսում ծնվում է մոտ 150 երեխա, պատերազմով պայմանավորված՝ 2020-ի դեկտեմբերին հիվանդանոցում ընդունել են 74 ծնունդ։

Ըստ թեմայի

Հայտնի հայեր, որոնք 2020-ին երեխա են ունեցել
Երևանում արցախցի զույգ փոքրիկներ են ծնվել
Ծնվել է դերասանուհի Շուշաննա Թովմասյանի առաջնեկը
թեգերը:
տեսանյութ, նորածին, Ստեփանակերտ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ