16:53 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Տեսանյութեր

Հենրիխ Մխիթարյանը կրկին փայլում է. Իտալիայի առաջնությունում նա հերթական գոլն է խփել

Ստանալ կարճ հղումը
209 0 0

Դեկտեմբերի 25-ին Մխիթարյանն արդեն տասներորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական գոլն է խփել և գոլային փոխանցում կատարել իտալական Ա Սերիայի 16-րդ տուրի շրջանակում։

Նշենք, որ «Ռոման» հունվարի 6-ին հյուրընկալվել էր «Կրոտոնեին»:

Հանդիպման 8-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Բորխա Մայորալը: 29-րդ րոպեին Մայորալն իր երկրորդ գոլը խփեց։

35-րդ րոպեին Մխիթարյանն ինքը գոլի հեղինակ դարձավ` անվրեպ իրացնելով 11 մետրանոցը։

Առաջին խաղակեսն ավարտվեց «Ռոմայի» հաղթանակով՝ 3-0:

Հանդիպման 63-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց:

Երկրորդ խաղակեսում՝ 71-րդ րոպեին, տանտերերին հաջողվեց մեկ գոլ խփել։  Խաղն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ «Ռոմայի»։

Հռոմեական ակումբը վաստակեց 33 միավոր և շարունակում է զբաղեցնել երրորդ հորիզոնականը:

Հավելենք, որ հունվարի 3–ին Մխիթարյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն անհատական ելույթ» անվանակարգում: Նա մրցանակը ստացել է «Ջենոայի» դարպասի մոտ իր կատարած հեթ-տրիկի շնորհիվ։

Հենրիխ Մխիթարյանը հերթական մրցանակն է ստացել իտալական «Ռոմայում»

Ավելի վաղ Մխիթարյանը ճանաչվել էր «Ռոմայի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Դեկտեմբերին Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի կազմում անցկացրել է յոթ հանդիպում, դարձել երկու գոլի հեղինակ, ինչպես նաև կատարել է երկու արդյունավետ փոխանցումներ:

Դեկտեմբերի 25-ին Մխիթարյանն արդեն տասներորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

Ըստ թեմայի

«Սա իմ բոլոր թիմակիցների վաստակն է»․ Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին
Մխիթարյանը «Ռոմայի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստն է. տեսանյութ
«Միայն կոմիքսներում այսպիսի բան կտեսնես»․ ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
թեգերը:
ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ