15:36 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Տեսանյութեր

Հայ և ռուս սահմանապահները հսկում են Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
323 0 0

ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխավորները հորդորում են լինել զգոն, ճանապարհից չշեղվել և չտրվել սադրանքներին։

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը հսկում են հայ և ռուս սահմանապահները։ Սա այն ճանապարհահատվածն է, որն անցնում է, այսպես ասած, վիճարկելի տարածքով։

«Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որը անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ռուս սահմանապահները հենակետերի միջոցով։  Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության կետ, իսկ սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալների միջոցով»,- տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Հատուկ հսկիչ անցագրային կետում հայ սահմանապահները 24-ժամյա ծառայություն են իրականացնում։ Հատուկ հսկիչ անցակետեր են տեղադրվել։Ստուգում են քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, զննում են ավտոմեքենան՝ ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու, դրանց շրջանառությունը բացառելու համար։ Շփման գծի մի կողմում տեղակայվել են հայ սահմանապահները, մյուսում՝ ադրբեջանցի։ Սահմանապահները հորդորում են ճանապարհից չշեղվել ու լինել զգոն, բնակիչներին էլ՝ չտրվել սադրանքներին և պահպանել հանգստություն։

Ի՞նչ է կատարվում վիճելի տարածքում. Սյունիքի մարզպետը հորդորում է որևէ սադրանքի չտրվել

Ըստ թեմայի

Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները հոգեբանական օգնություն են ցուցաբերել Արցախի 189 բնակիչներին
Նիկոլ Փաշինյանը բժշկական ստուգում է անցնում Մոսկվա մեկնելուց առաջ. ԶԼՄ-ներ
Վերջին որոնողական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն կամ ողջ մնացած մարդ չի հայտնաբերվել
թեգերը:
սահմանապահ, Ադրբեջան, հայ-ադրբեջանական, Հայաստան, Սյունիք, Կապան, Գորիս

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ