23:20 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Տեսանյութեր

Ինչ տեսք ուներ ԱՄՆ կապիտոլիումը բողոքի ակցիայի մասնակիցների ներխուժումից հետո. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
250 0 0

Տեսանյութում երևում է, թե ինչ տեսք ուներ ԱՄՆ կապիտոլիումը Դոնալդ Թրամփի կողմնակիցների` այնտեղ ներխուժումից հետո։

Հունվարի 6-ին Վաշինգտոնում գործող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները բողոքի ակցիաներ իրականացրին։ Վաշինգտոնում` Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանության միջև:

Իրավապահ մարմինների աշխատակիցներն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ ԱՄՆ Սենատն ընդհատել է նիստը։ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք և շրջապատել Սենատի դահլիճը։
Ավելի ուշ Թրամփը Վաշինգտոնում ցուցարարներին կոչ էր արել խաղաղ գործել, թեև մինչ այդ ինքն էր նրանց ուղղորդել Կոնգրեսի մոտ գնալ:

Անկարգությունների հետևանքով մահացել է 4 մարդ։ Ոստիկանները պարետային ժամ սահմանելուց հետո ձերբակալել են ավելի քան 50 քաղաքացու։ Ձերբակալվածների մեծ մասին մեղադրում են պարետային ժամի ռեժիմը խախտելու համար։ Եվս մի քանի մարդ ձերբակալվել է զենք կրելու կանոնները խախտելու կամ ապօրինի զենք պահելու համար։

Ի դեպ, Կոնգրեսն արդեն հաստատել է Ջո Բայդենի ընտրությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում։

 

Ըստ թեմայի

Վաշինգտոնում անկարգությունների հետևանքով 4 մարդ է մահացել․ավելի քան 50 մարդ ձերբակալվել է
Լուսանկարները մանրամասն կպատմեն` ինչ էր կատարվում Վաշինգտոնում անցած օրը
թեգերը:
Ջո Բայդեն, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ Կոնգրես, ԱՄՆ, Բողոքի ակցիա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ