06:50 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.89
  • GBP712.54
  • EUR629.98
  • RUB7.05
Տեսանյութեր

Մեծ ծախս և մեծ գլխացավանք. Արթուր Խաչատրյանը` պատերազմի բերած պարենային խնդիրների մասին

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (224)
213 0 0
© Sputnik

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է գյուղատնտեսական ու ենթակառուցվածքային այն կորուստների մասին, որոնք ունեցավ հայկական կողմն արցախյան պատերազմի արդյունքում։

Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ` որքան էլ խոսենք Հայաստանի կամ Արցախի մասին, պետք է ասել, որ դա մեկ ընդհանուր տարածք էր, և պատերազմի արդյունքում կորցրեցինք մեր ընդհանուր հայկական տնտեսական տարածքի շուրջ 25 տոկոսը, ընդ որում` կորցրեցինք տարածքներ, որտեղ զարգացած էր դաշտավարությունը, և այնտեղից ներկրումների զգալի մասը կազմում էր հացահատիկը` մոտ 100 հազար տոննա։ 

«Այն ինչ ստանում էինք համեմատաբար էժան գնով, հիմա ստիպված ենք լինելու գնել արտերկրից արժույթով, ինչը ծախս է ու մեծ գլխացավանք։ Բացի դրանից ունենք նաև անասունների գլխաքանակի կորուստ, արատովայրերի հետ կապված խնդիր, որովհետև անասուններն արածում էին Քաշաթաղի շրջանում, Զոդի սարերում, ուստի առկա է նաև մսամթերքի ու կաթնամթերքի պաշարների զգալի կրճատում։ Ու հիմա պարենային անվտանգության հետ կապված ունենք շատ լուրջ խնդիր»,– նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամը։

Խաչատրյանի կարծիքով` ՀՀ կառավարությունը նույնիսկ չկարողացավ կենդանիների գլխաքանակի էվակուացիա ապահովել։ Խաչատրյանն ընդգծում է, որ կորուստներ եղան նաև էներգետիկայի ու հանքարդյունաբերության ոլորտներում, քանի որ բազմաթիվ ՀԷԿ–եր ու հանքեր նույնպես անցան Ադրբեջանի ենթակայության ներքո։ Խաչատրյանի պնդմամբ` որքան էլ հիմա որոշ վայ քաղաքական գործիչներ ասեն, որ խաղաղության ու բարեկեցության ժամանակահատված է մեզ սպասում, այդուհանդերձ մենք կանգնած ենք ավելի մեծ պատերազմի սպառնալիքի առջև։    

թեմա:
Sputnik զրույց (224)

Ըստ թեմայի

ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ առաջնահերթությունների շարքում է
Բոլոր գործընկեր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի համար․ Միրզոյան
2020-ին Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 50 տոկոսով
թեգերը:
գյուղատնտեսություն, Արցախյան պատերազմ, Արթուր Խաչատրյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ