08:39 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13
Տեսանյութեր

Պակասած հողերից պետք է առնվազն նույն արդյունքը ստանալ. փորձագետ

Ստանալ կարճ հղումը
162 0 0

ՀՀ–ի և Արցախի հողային ֆոնդը պակասել է. Sputnik Արմենիայի հետ զրույցում գյուղատնտեսության փորձագետ Դավիթ Դավթյանը նշում է, թե ինչ քայլեր են հրատապ ու անհրաժեշտ։

ՀՀ–ի և Արցախի հողային ֆոնդը պակասել է, ուստի հիմա պետք է օր առաջ մտածել, թե ինչպես առկա կրճատված ռեսուրսներով ստանալ առնվազն նույն արդյունքը։ Դա հնարավոր է, եթե զինվենք գյուղատնտեսական գիտելիքներով։

Հակառակորդի կողմից օկուպացված Արցախի տարածքները նախկինում լայնորեն օգտագործվում էին անասնապահության և հացահատիկի մշակության համար։ Դրանցից լայնորեն օգտվում էին ոչ միայն Արցախի, այլև Գեղարքունիքի և հատկապես Սյունիքի ֆերմերները։ Այստեղ անասուններին հնարավոր էր արածեցնել նաև ձմռանը` գրեթե զրոյական ծախսեր կատարելով անասնակերի համար։ Նոր պայմաններում, երբ ռեսուրսները սակավացել են, պետք է դրանք առավելագույնս օգտագործել, ընդգծում է գյուղատնտեսության փորձագետ Դավիթ Դավթյանը։

Այստեղ կան քիչ թե շատ հասանելի լուծումներ։ Անասնաբուծությունում կարելի է ընդլայնել կերային բազան. օրինակ` բացի ցանովի խոտերից, կարելի է մշակել կերային ճակնդեղ։ Հացահատիկների մշակության դեպքում չի կարելի սահմանափակվել վար անելով և պարարտանյութ տալով` պետք է կատարել հողի նախապատրաստում և մնացած անհրաժեշտ աշխատանքները։

Սակայն կան նաև համակարգային խնդիրներ, որոնք անհատ գյուղատնտեսի ուժերից վեր են։  Անասնապահւթյունում դա կովերի ցեղային կազմի կատարելագործումն է` մի բան, որը ԽՍՀՄ փլուզումից հետո գրեթե վերացել է։ Բուսաբուծությունում դա տեխնիկական պարկի մաշվածությունն է (բավական է նշել, որ հին կոմբայններում` բերքահավաքի ժամանակ, գետնին է թափվում առնվազն 20-25% ցորեն)։ Մեծ խնդիր է նաև հացահատիկի (ինչպես նաև շատ այլ մշակաբույսերի) սորտային կազմը. դրանք ևս չեն ադապտացվում տվյալ շրջանի կլիմայական պայմաններին։ Ոռոգման ցանցը ողջ հանապետությունում շատ մաշված է, դրա համար ոռոգման ջրի կորուստները խողովակներում հասնում են մինչև 50%-ի։

2.5 տարվա ամբոխահաճո տնտեսական քաղաքականությունը կոտրել է ՀՀ տնտեսության ողնաշարը

Այս և մի շարք այլ խնդիրները բազմիցս բարձրաձայնվել են և այժմ պահանջում են հրատապ լուծում։ Դա կօգնի մշակության վերադարձնել հազարավոր հեկտարներ. այսօր սակավահող Հայաստանում չի մշակվում գյուղատնտեսական հողերի մոտ 40%-ը։

Ըստ թեմայի

2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. Փաշինյան
Երկաթուղային ապաշրջափակման դեպքում բեռնափոխադրումների 80 տոկոսը կանցնի Մեղրիով
Եթե ոչինչ չարվի, կաթի արտադրությունը Սյունիքում կարող է երկու անգամ կրճատվել
թեգերը:
Արցախ, գյուղատնտեսություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ