17:00 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Տեսանյութեր

Երևանի քաղաքապետարանը 2021-ին ոչ թե 100 նոր վերելակ կտեղադրի, այլ 300

Ստանալ կարճ հղումը
7010

Այս տարի նոր վերելակներ կտեղադրվեն նաև պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիների շենքերում:

Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետարանն այս տարի նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը` նշելով, որ միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից:

«Երևանի վերելակներից ¼-ից մի փոքր ավելին գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ծավալը հասկանում եք՝ ինչքան մեծ է, բայց այս տեմպով շարունակելու դեպքում, կարծում եմ, առաջիկա տարիներին Երևանն ամբողջությամբ այլ անվտանգ միջավայր կունենա»,- նշել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը:

Ընդհանուր առմամբ Նոր Նորք վարչական շրջանում կա 596 վերելակ, որից արդեն 111-ը փոխված են:

«Ես հասկանում եմ, որ մյուս շենքերում որտեղ դեռևս չեն փոխվում, մարդիկ բոլորն էլ ցանկություն ունեն, որ փոխվի: Ուզում եմ բնակչությանը տեղեկացնել, որ իրենց հերթն էլ կհասնի»,- ասել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը:

Այսօր մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3000 վերելակ կա: Հաշվի առնելով ծրագրի ծավալներ՝ նախ ընտրվում են ամենամաշվածները:

Երևանի քաղաքապետարանն ուզում է «Զվարթնոց» տանող այլընտրանքային ճանապարհ կառուցել

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին՝ այսինքն` բնակիչներին: Խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգության հարցը ստիպեց համայնքային իշխանությանը՝ նախաձեռնելու ծրագրի իրագործումը:

Այս տարի նոր վերելակներ կտեղադրվեն նաև պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիների շենքերում: Մուտքերը ևս կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։

Հայկական ընկերության հավաքած նոր վերելակները. երևանցիները կօգտագործեն ու կվճարեն

Ըստ թեմայի

Չաշխատող մայրերին նպաստ նշանակելու կարգը հեշտացվել է
Յուրաքանչյուր դպրոցական մեկ տարում կկարողանա անվճար հաճախել 3 մշակութային հաստատություն
Ցանկանո՞ւմ ես ծառայել Զինված ուժերի պատվո պահակային վաշտում․ դիմելու ժամանակն է
թեգերը:
քաղաքապետարան, վերելակ, Երևան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ