00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է ուշադիր լինել քննադատությունների նկատմամբ. Փաշինյանը ներկայացրել է նոր նախարարին

Բաժանորդագրվել
Վարչապետի համոզմամբ՝ կառավարությունը պատվով է դիմակայել նոր տիպի կորոնավիրուսի համավարակին և այսօր էլ միջազգային չափանիշներով ունենք կառավարելի իրավիճակ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ բարեփոխումների այն տեմպը, որ կա առողջապահական համակարգում, առնվազն կպահպանվի և մի բան էլ կմեծանա։ Այս մասին նա այսօր ասել է նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին առողջապահության նախարարության աշխատակազմին ներկայացնելու ժամանակ:

© Photo / official site of the Prime minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին
Պետք է ուշադիր լինել քննադատությունների նկատմամբ. Փաշինյանը ներկայացրել է նոր նախարարին - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին

Նա նշել է, որ այդուհանդերձ, չէր ուզենա, որ հանրության շրջանում տպավորություն ստեղծվի, թե առողջապահական համակարգի գործունեությունը համարում են անթերի, քանի որ առողջապահական համակարգի գործունեությունը և որակը շատ տեղերում դեռ հեռու է իրենց պատկերացրածից ու երազածից, բայց ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ հատկապես ճգնաժամային 2020 թվականին առողջապահական համակարգն, ընդհանուր առմամբ, լուծել է իր առջև դրված խնդիրները:

© Photo / official site of the Prime minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին
Պետք է ուշադիր լինել քննադատությունների նկատմամբ. Փաշինյանը ներկայացրել է նոր նախարարին - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին

Անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի նշանակմանը՝ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ նա այս ընթացքում զբաղեցրել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, այսինքն եղել է թիմի անդամ: 

«Հույս ունենք, որ առողջապահության նախարարությունը կշարունակի ակտիվ գործունեությունը և չի վախենա քննադատություններից, որովհետև աշխատանքը, բնականաբար, բերում է քննադատություն: Իհարկե պետք է առավել ուշադիր լինել քննադատությունների նկատմամբ և փորձել օգտակար ու ռացիոնալ տեղեկատվություն ու խորհրդատվություն դուրս բերել»,- ասել է վարչապետը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնում գործունեության համար, արձանագրելով, որ Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունը ամենաարդյունավետ գերատեսչություններից մեկն է եղել։

© Photo / official site of the Prime minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին
Պետք է ուշադիր լինել քննադատությունների նկատմամբ. Փաշինյանը ներկայացրել է նոր նախարարին - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին

Վարչապետը նկատել է, որ 2020 թվականը հատկապես առողջապահության ոլորտի համար մեծ փորձությունների տարի է եղել՝ պայմանավորված կորոնավիրուսով և պատերազմով: 

«Ուզում եմ հատկապես հիշեցնել, որովհետև հիմա այդ դրվագի մասին, ըստ էության, մոռացվել է, որ կար ժամանակ, երբ մեզ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ի ցույց էին դնում այլ երկրներ, ասելով, որ ահա տեսեք, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ, դուք կորոնավիրուսի դեմ պայքարել չգիտեք»,–ասել է նա:

Վարչապետի համոզմամբ՝ կառավարությունը պատվով է դիմակայել նոր տիպի կորոնավիրուսի համավարակին և այսօր էլ միջազգային չափանիշներով ունենք կառավարելի իրավիճակ: Պատերազմից հետո մարմինների նույնականացման հարցում եղած բարդությունները նույնպես, ըստ Փաշինյանի, հաղթահարվել են և «այդ աշխատանքը նույնպես շատ ընդունելի տեմպեր է ստացել»։

Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար

Լրահոս
0