14:01 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Տեսանյութեր

Ռուս խաղաղապահների կրակային պատրաստության պարապմունքներն Արցախում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
159 0 0

Կադրեր են հրապարակվել Ստեփանակերտի զորավարժարանում ռուս խաղաղապահների կրակային պատրաստության դասընթացներից։

Ռուս խաղաղապահներին Արցախում շարունակում են ակտիվ պատրաստությունը։ Զինծառայողները տարբեր տեսակի թիրախների վրա կրակել են ինքնաձիգներից ու գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, տարբեր նռնականետներից։

Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է կատարել  իր խնդիրն Արցախի տարածում։ Նրանք 27 դիտակետերից շուրջօրյա վերահսկում են հրադադարի պահպանման ռեժիմը։

Ռուս խաղաղապահներն արցախցիներին հումանիտար օգնություն են ցուցաբերում, օժանդակում ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

ՌԴ խաղաղապահների տարածքներն Արցախում ախտահանվում են, շարունակվում են նաև պատվաստումները
Արցախում ռուս խաղաղապահներին պատվաստում են կորոնավիրուսի դեմ
Արցախում ռուս խաղաղապահների համար ևս 5 մոդուլային ավան կկառուցվի
թեգերը:
տեսանյութ, Արցախ, խաղաղապահ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ