09:09 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Տեսանյութեր

ԱԱԾ–ն բացահայտել է նախկին մարզպետի, համայնքապետի ու ՀՀԿ–ական պատգամավորի ապօրինությունները

Ստանալ կարճ հղումը
278 0 0

Նույն գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու կասկածանքով հարցաքննվել է նաև Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետը, նրա եղբայրը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորը և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարը առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ի մամուլի բաժինը։

Մասնավորապես՝ Սարգիս Սահակյանը, լինելով ՀՀ Արագածոտնի մարզպետ և հանդիսանալով գործադիր իշխանության ներկայացուցիչ, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու էր նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, նախնական համաձայնության գալով Կաքավաձոր համայնքի ղեկավար Ս.Մ.-ի և իր պատգամավոր եղբոր` Ն.Ս.-ի հետ, խեղաթյուրելով Ն.Ս.-ի կողմից դեռևս 2005թ. Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35.200 ՀՀ դրամով գնված 7800մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը, թույլատրել է նրան ապօրինի շինարարություն իրականացնել այդ տարածքում։

Նպատակը եղել է հետագայում այն  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին անհամեմատ բարձր գներով վաճառելը։

«Ն.Ս.-ն 2013թ. դեկտեմբերի 3-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում 35.200 ՀՀ դրամ աճուրդ-վաճառքով գնված հողատարածքը վաճառվել է 139.923.733 ՀՀ դրամով՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 139.888.533 ՀՀ դրամի չափով գումարը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Կատարած հանցավոր արարքների համար Ս.Ս.-ին և Ն.Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Նույն գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու կասկածանքով հարցաքննվել է նաև Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում Ն.Ս.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգարվվել են սեփականության իրավունքի գրանցման բազմաթիվ վկայագրեր:

Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:

Ըստ թեմայի

Ո՞վ է կերել «Հյուսիս-հարավի» 4.5 մլն դոլարը. կառավարությունը որոշեց օգնել խաբվածներին
Մալաթիա–Սեբաստիայի բնակիչները բողոքի ակցիա են անում «Հյուսիս–հարավի» կառուցման դեմ
«Հյուսիս-հարավի» խնդիրներն են քննարկել նախարար Պապիկյանը և Չինաստանի դեսպանը
թեգերը:
չարաշահում, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, Արագածոտնի մարզ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ